Թրամփին լսեց Նեթանյահուն, չի հարվածի Իրանին․․․

Թրամփին լսեց Նեթանյահուն, չի հարվածի Իրանին․․․

Fri, 20 Mar 2026 10:30:42 +0400


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի նավթագազային հանքավայրերի վրա հարձակումներից։ «Իսրայելը միայնակ է գործել Ասալույեհի գազային համալիրի դեմ։ Նախագահ Թրամփը խնդրել է մեզ զերծ մնալ ապագա հարձակումներից, և մենք դա կանենք», – ասել է վարչապետը։

Նեթանյահուն նաև նշել է, որ ոչ մի առաջնորդ «չի գործում այնքան համակարգված, որքան ինքը և Դոնալդ Թրամփը»։ Նա նաև հերքել է այն պնդումները, որ Իսրայելը Միացյալ Նահանգներին ներքաշել է հակամարտության մեջ։ Մինչև այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին զերծ մնալ Իրանի նավթագազային օբյեկտների վրա հարձակումից։ Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հանդիպման ժամանակ։

«Ես նրան (Նեթանյահուին) ասել եմ, որ այլևս դա չանի, և նա դա չի անի», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Ըստ Թրամփի, ԱՄՆ-ն և Իսրայելը գործում են անկախ, բայց միևնույն ժամանակ համակարգում են իրենց ջանքերը. «Պարբերաբար նա (Նեթանյահուն) ինչ-որ բան է անում, և եթե դա ինձ դուր չի գալիս, ապա մենք դա չենք անում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ո՞ր երկիրն է պատրաստ պատերազմել Իրանի դեմ՝ Իսրայելի կողմից

Ո՞ր երկիրն է պատրաստ պատերազմել Իրանի դեմ՝ Իսրայելի կողմից Thu, 26 Mar 2026 16:00:13 +0400…

17 րոպե ago

Աշխարհագրությունից եթե ուժեղ եք, կարո՞ղ եք ասել` ո՞ր մայրաքաղաքից եք գոռացել` Արցախը Հայաստանը է և վերջ

Աշխարհագրությունից եթե ուժեղ եք, կարո՞ղ եք ասել` ո՞ր մայրաքաղաքից եք գոռացել` Արցախը Հայաստանը է և…

24 րոպե ago

Փաշինյանի Մայիսի 28-ի «զորահանդեսը»՝ Ալիևի թույլտվությամբ

Փաշինյանի Մայիսի 28-ի «զորահանդեսը»՝ Ալիևի թույլտվությամբ Thu, 26 Mar 2026 15:45:31 +0400 Ալիևից դողացող ու…

31 րոպե ago

Ամերիկացիներին խորհուրդ են տվել անհապաղ լքել Իրաքը

Ամերիկացիներին խորհուրդ են տվել անհապաղ լքել Իրաքը Thu, 26 Mar 2026 15:30:02 +0400 Իրաքում ԱՄՆ…

47 րոպե ago

Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց. Գագիկ Ծառուկյան

Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց. Գագիկ Ծառուկյան Thu, 26 Mar 2026 15:20:07 +0400 Արմավիրի…

57 րոպե ago

Թվային կամայականության թակարդը. Ինչպես է քաղաքապետարանի անգործությունը վերածվում քաղաքացու դեմ ուղղված «ֆինանսական տեռորի»

Թվային կամայականության թակարդը. Ինչպես է քաղաքապետարանի անգործությունը վերածվում քաղաքացու դեմ ուղղված «ֆինանսական տեռորի» Thu, 26…

1 ժամ ago