«Հրապարակ»․ Եղեգիսն ու նրա դատվող համայնքապետը

«Հրապարակ»․ Եղեգիսն ու նրա դատվող համայնքապետը

Fri, 20 Mar 2026 10:25:03 +0400


Հակակոռուպցիոն դատարանը շարունակվում է քննել Եղեգիս խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արթուր Ստեփանյանի գործը: Հիշեցնենք, որ նա 2017-ի նոյեմբերից եղել է 12 գյուղ միավորող Եղեգիսի համայնքապետը։ 2018-ի իշխանափոխությունից հետո համայնքապետի դեմ Եղեգիսում բողոքի ակցիաներ էին անում` դժգոհում, որ իրենց 9 ամսվա համայնքապետը խոշորացված 12 գյուղերում որեւէ աշխատանք չի իրականացնում, օրինակ` ոռոգման ջուր չունեն։ Համայնքապետից դժգոհ բնակիչները շաբաթներ շարունակ փակել էին համայնքապետարանի մուտքը եւ աշխատակիցներին թույլ չէին տալիս մտնել շենք։ Բայց նրանց պայքարն արդյունք չտվեց․ 2022-ի ՏԻՄ ընտրություններում Արթուր Ստեփանյանը վերընտրվեց իր պաշտոնում` ՔՊ ցուցակով, իսկ 2 տարի անց ՔՊ-ական համայնքապետը կալանավորվեց: Նրան մեղադրանք էր առաջադրվել (ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ քրօրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով) այն բանի համար, որ նա, 2017 թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով Վայոց Ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր իշխանական լիազորություններն օգտագործելով, այլ անձանց օժանդակությամբ, կատարել է առանձնապես խոշոր չափերով իրեն վստահված գույքի հափշտակություն, ինչպես նաեւ՝ պաշտոնեական կեղծիք:

Դատարանը մեղադրյալ Արթուր Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել էր համակցված այլընտրանքային խափանման միջոցներով` կիրառել էր վարչական հսկողություն, գրավ՝ գրավի չափ սահմանելով 3 մլն ՀՀ դրամ, եւ կասեցրել նրա պաշտոնավարումը։ Նաեւ արգելել էր Արթուր Ստեփանյանին՝ հաղորդակցվել վարույթին օժանդակող անձանց` վկաների եւ մեղադրյալների հետ: Նրան պարտավորեցրել էին շաբաթը մեկ անգամ գրանցվել Եղեգիս համայնքը սպասարկող պրոբացիայի ծառայության համապատասխան մարմնում։

Ստեփանյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեղադրանքն անհիմն է, Արթուր Ստեփանյանը մեղքը չի ընդունել, այս պահին քննվում են ապացույցները: Ի դեպ, 2 տարի է՝ նրա լիազորությունները դադարեցվել են, սակայն համայնքապետարանի կայքում նա որպես համայնքի ղեկավար է ներկայացված: Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականությունները դրված են համայնքապետի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանի վրա: Բայց առաջիկայում Վայոց Ձորի մարզում կրկին խոշորացում է լինելու, որը ներառելու է Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս համայնքները, ընդհանուր առմամբ՝ 32 բնակավայր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․«Հա, կարանք ձեզ լիքը բան ասենք»․ թեժ վիճաբանություն՝ ԱԺ-ում

#Ուղիղ․«Հա, կարանք ձեզ լիքը բան ասենք»․ թեժ վիճաբանություն՝ ԱԺ-ում Fri, 20 Mar 2026 12:10:33 +0400…

9 րոպե ago

Ինչ է սպասվում այսօր 18:46-ին

Ինչ է սպասվում այսօր 18:46-ին Fri, 20 Mar 2026 12:08:17 +0400 Մարտի 20-ին, Երևանի ժամանակով…

11 րոպե ago

Սենսացիա․ Իրանն առաջին անգամ ամերիկյան կործանիչ է խոցել

Սենսացիա․ Իրանն առաջին անգամ ամերիկյան կործանիչ է խոցել Fri, 20 Mar 2026 12:00:26 +0400 Իրանի…

19 րոպե ago

Եթե Փաշինյանը չէր կարող կանխատեսել պատերազմը, ինչի՞ հիման վրա է այժմ փորձում կանխագուշակել

Եթե Փաշինյանը չէր կարող կանխատեսել պատերազմը, ինչի՞ հիման վրա է այժմ փորձում կանխագուշակել Fri, 20…

22 րոպե ago

Փաստացի պատանդ պահելով Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ այս վարչախումբն ապացուցում է, որ զուրկ է որևէ սրբությունից

Փաստացի պատանդ պահելով Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ այս վարչախումբն ապացուցում է, որ…

34 րոպե ago

«Հրապարակ»․ Մեզ արգելում են օգտագործել իրենց օդային տարածքը, իսկ մերն ազատ օգտագործում են

«Հրապարակ»․ Մեզ արգելում են օգտագործել իրենց օդային տարածքը, իսկ մերն ազատ օգտագործում են Fri, 20…

34 րոպե ago