«Հրապարակ»․ Մեզ արգելում են օգտագործել իրենց օդային տարածքը, իսկ մերն ազատ օգտագործում են

«Հրապարակ»․ Մեզ արգելում են օգտագործել իրենց օդային տարածքը, իսկ մերն ազատ օգտագործում են

Fri, 20 Mar 2026 11:45:36 +0400


«Հրապարակի» զրուցակիցն ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն է։

– Բաքվի բռնապետը հերթական անգամ նվաստացնելով հայ­կական կողմին՝ հայտարարել է, որ Ադրբեջանն ազատ օգտագոր­ծում է Հայաստանի օդային տարածքները, առանց որեւիցե մեկից թույլտվություն ստանալու եւ համաձայնեցնելու։ Քաղաքական տեսանկյունից սա նշանակում է, որ Հայաստանն իր ինքնիշխանությունը կորցրել է, իսկ ավիացիայի տեսանկյունից ի՞նչ է նշանակում։

– Համաձայն միջազգային կարգավորումների՝ երկու ցանկացած երկիր իրար օդային տարածքներ կարող են մտնել եւ օգտագործել անսահմանափակ, եթե, իհարկե, կա փոխադարձ համաձայնություն, եւ չկան միմյանցից պահանջներ։ Օրենքն ասում է, որ անխափան փոխադրումներ կարող են լինել երկրորդ երկրի տարածքով, այն կոչվում է ազատության երկրորդ աստիճան, իսկ մյուս կողմից փոխադրումներ կարող են լինել, սակայն յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի՝ ինչպես այն կիրառել, ինչ պայմաններով եւ այլն։ Այսինքն՝ Ալիեւը, միջազգային կարգավորումներից ելնելով, սխալ բան չի ասում, բայց Հայաստանն օդային տարածքի ցանկացած կիրառում վերցնում է տվյալ երկրի ավիացիոն իշխանության կողմից․ ի դեպ, այսպիսի որոշումները տալիս են հենց ավիացիոն իշխանությունները, որն էլ համաձայնության է գալիս զինվորական սեկտի հետ։ Նրանք համատեղ գործող ձեռնարկություններ են։ Եթե Հայաստանը չի դնում խնդիրներ Ադրբեջանի առաջ եւ ասում է՝ կարող ես անխափան իմ օդային տարածքներն ուզածիդ չափ օգտագործել, ապա ադրբեջանական կողմը դա կարող է շատ հանգիստ անել, սակայն Հայաստանն իրավասու է՝ կիրառելու համապատասխան միջոցներ՝ իր օդային տարածքները վերահսկելու համար, որպեսզի ով ոնց ուզի, չկարողանա օգտագործել այն։ Համաձայն միջազգային կարգավորումների՝ սեւով սպիտակի վրա գրված է, որ ցանկացած տրանզիտային թռիչք, օդային տարածքի օգտագործում կարող են լինել որեւիցե օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո՝ ստուգումներ անցկացնելու արդյունքում։ Թուրքիան, օրինակ, այդպես է անում։ Ոչ մի բեռնատար դեպի Հայաստան եւ դեպի Կիպրոս, ինչպես նաեւ՝ ՀՀ-ից եւ Կիպրոսից, թույլ չի տալիս, բայց, օրինակ, երբ Հայաստանից Սիրիա օդային բեռ էին տանում, Թուրքիան թողեց, սակայն՝ միայն ստուգումներ անցկացնելուց հետո։ Ինչու եմ այս օրինակները բերում, որովհետեւ այս ամենը մտնում է պետության իրավունքների մեջ։ Հայաստանում ավիացիոն իշխանությունները կառավարության մասն են կազմում եւ ինքնուրույն որոշումներ չեն կարողանում կայացնել։ Եթե Փաշինյանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է Հայաստանի օդային տարածքն անխափան օգտագործի, ապա ավիացիոն իշխանությունները հակառակ կարծիք հայտնելու իրավունք չունեն, եւ նորից կրկնեմ՝ այս ամենը համաձայնեցված է պաշտպանական համակարգի հետ։

– Այսինքն՝ սա Նիկոլ Փաշինյանի հերթական «խաղաղասիրության» արդյո՞ւնքն է։

– Այո, միանշանակ։

– Իսկ Հայաստանը կարո՞ղ է Ադրբեջանի օդային տարածքով ազատ ելումուտ անել, դե, եթե խաղաղություն է, ապա պետք է դա լինի երկկողմանի։

– Ոչ, Հայաստանը ելումուտ չի անում Ադրբեջանի տարածքով։ Վերջերս մեկ թռիչք էր կատարվել դեպի Օման՝ ԱՄԷ-ից ուղեւորներ բերելու նպատակով, միայն այդ մեկ դեպքն է եղել, որ անցել է Ադրբեջանի տարածքով, բայց ոչ առանց Ադրբեջանի թույլտվությամբ, իսկ առհասարակ Հայաստանն Ադրբեջանի օդային տարածքները չի օգտագործում, մուտք չեն գործում։ 2022 թվականից, երբ Ռուսաստանի հարավային օդային տարածքները փակ են, մեր օդանավերը գնում են Վրաստան, Դաղստան, Կասպից ծովի վրայով հասնում են Աստրախան կամ Ղազախստան։ Բայց ամենահարմար ճանապարհը կլիներ Ադրբեջանի տարածքն օգտագործելը, սակայն մեր օդանավերն այն չեն օգտագործում, որովհետեւ Ադրբեջանն մեր օդանավերին կստիպի վայրէջք կատարել եւ միայն համապատասխան ստուգումներից հետո բաց թողնել, ինչն էական բարդություններ է առաջացնում, եւ դա շատ նորմալ է, քանի որ այդ ամենը մտնում է պետության իրավունքների մեջ, եթե Փաշինյանը վախկոտ է, դա չի նշանակում, թե բոլորը պետք է վախկոտ լինեն․․․․ միջազգային կարգավորումները հստակ ասում են՝ կարող ես ստուգել, կարող ես ազատ թողնել։ Եթե նրանք մեզ ազատ չեն թողնում, դա Ալիեւի լկտիության եւ ցռան Նիկոլի գործողությունների արդյունքն է։ Մեզ արգելում են օգտագործել իրենց օդային տարածքը, իսկ մեր օդային տարածքներն ազատ օգտագործում են։

– Ունե՞ք տեղեկություններ, թե հայկական ավիացիան երբ վերջապես դուրս կգա ԵՄ սեւ ցուցակից։

– Չունեմ տեղեկություններ։ Ես ավիացիոն իշխանությունների հետ չունեմ որեւէ առնչություն, սակայն այդ հարցը պետք է պարզաբանվի եւս մեկ անգամ՝ նրանց կողմից, քանի որ այն գաղտնիք չէ, իսկ հանրությունը հետաքրքրված է այդ թեմայով։ Պետք է հստակ բացատրեն, թե ինչ փուլում է այդ գործընթացը, եւ ուր ենք հասել։ Դա իրենց պարտականությունն է։ Անգամ այն մարդիկ, ովքեր դրա կարեւորությունը մեծ հաշվով չեն հասկանում, միեւնույն է՝ այդ հարցով հետաքրքրված են, քանի որ այն շատ կարեւոր հարց է։

– Իսկ այս տարիներին ավիա­ընկե­րու­թյունների թիվը նվազե՞լ է։

– Ոչ, պարզապես FlyOne Armenia-ն ընդլայնվել է, ընդարձակվել, եւ դա շատ լավ է։ Մյուս ընդլայնվող ընկերությունն էլ նախկին «Ֆլայ Արմենիան» է, որը հիմա փոխել է իր անվանումը։ Մյուս խոշոր խաղացողն էլ հանդես է գալիս «Շիրակ» անվանումով, մի խոսքով՝ կրճատումներ ոլորտում չկան․․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը

Հայտնի է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը Fri, 04 Sep 2026 16:42:39 +0400 Գագիկ Ծառուկյանի կալանքը…

10 րոպե ago

#Ուղիղ․ Դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

#Ուղիղ․ Դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Fri, 04 Sep 2026 16:04:23…

48 րոպե ago

Ալիևը և Պուտինը մեզ երկու քարի արանքն են դրել

Ալիևը և Պուտինը մեզ երկու քարի արանքն են դրել Fri, 04 Sep 2026 16:00:17 +0400…

52 րոպե ago

Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում

Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում Fri, 04 Sep 2026…

1 ժամ ago

Արդեն ծաղրում է, բայց ինչքան զուսպ էր ինքը, երբ փողոցում պայքար կար

Արդեն ծաղրում է, բայց ինչքան զուսպ էր ինքը, երբ փողոցում պայքար կար Fri, 04 Sep…

1 ժամ ago

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց Fri, 04 Sep 2026 15:29:26 +0400 Մեջբերում. «ՀՀ քնչական…

1 ժամ ago