«Հրապարակ»․ Ասում էին՝ դատարանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, հիմա ուրախացել են

«Հրապարակ»․ Ասում էին՝ դատարանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, հիմա ուրախացել են

Sat, 24 Oct 2026 10:15:21 +0400


Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան) եւ Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ Տեր Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատավորներ Սիմա Աբովյանը եւ Հովհաննես Մելքոնյանը կարճել են այդ վարույթները եւ վերացրել նրանց պաշտոնավարումն ապահովելու համար կիրառված հայցի ապահովման միջոցները՝ մեծ ցնծություն պատճառելով Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներին։

Ստեփան Ասատրյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ քայլեր է առաջիկայում նախատեսում ինքը, հա՞շտ է դատարանի որոշման հետ, թե՞ ոչ: Ասատրյանը նկատեց. «Ասեմ Ձեզ, որ ինձ համար ուրախացնող է այն փաստը, որ Մայր Աթոռն արդեն դատարանների կայացրած որոշումների հետ սկսել է հաշվի նստել, դա լավ նախադեպ է, քանի որ որոշ ժամանակ առաջ պնդում էր, որ դատարանները չունեն իրավունք՝ միջամտելու Եկեղեցու հարցերին եւ վճիռ կայացնելու, բայց այժմ ինչ-որ ոգեւորություն եմ նկատում, դատարաններին ծափահարում են, ինչի համար ես իսկապես ուրախ եմ։ Այո, դատարանն անաչառ է: Կարեւոր է, որ դատարանների անաչառությունն ընդունում է նաեւ Մայր Աթոռը, այս պարագայում, փաստորեն, հօգուտ իրենց է դատարանը վճիռ կայացրել, եւ եթե հիմա դատարանի կայացրած վճռից ուրախացել են, ծափահարում են, ապա դա նշանակում է, որ դատարանների վճիռները հետայսու իրենց համար պետք է լինեն վավերական, եւ պետք է մշտապես հաշվի նստեն դատարանների որոշումների հետ, այլ ոչ թե միայն այն դեպքերում, երբ իրենց է ձեռնտու: Ես գնալու եմ բողոքարկման ճանապարհով` Վերաքննիչ դատարան»: Եթե բոլոր ատյաններում պարտվեք, եկեղեցու տարածքը լքելո՞ւ եք։ «Եթե բոլոր ատյաններում պարտվեմ, հո բան չէ…. պարտությունս կընդունեմ: Կարող է նաեւ պարտվեմ: Ես դատարանին համարում եմ օբյեկտիվ, ապավինում եմ դատարանի պաշտպանությանը, եթե ես հարկադրաբար մասնակցել եմ քաղաքական ցույցերի եւ եթե դիմել եմ դատարան այդ հարցով, ապա դա նշանակում է, որ ես վստահում եմ դատարանին, դատարանն է ինձ պաշտպանողը: Այս ամենից հետո այն թեզը, որ դատարանն իրավունք չունի Եկեղեցու հետ կապված վճիռներ կայացնելու, վերանում է ասպարեզից»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Sat, 24 Oct 2026 13:00:38 +0400…

17 րոպե ago

Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել

Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Sat, 24 Oct 2026 12:45:36 +0400 Բժիշկների նկատմամբ հերթական քրեական…

32 րոպե ago

Անսպասելի պարտություն

Անսպասելի պարտություն Sat, 24 Oct 2026 12:37:54 +0400 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գործող չեմպիոն Մալխաս…

39 րոպե ago

Կիմ Չեն Ընը խնդիր է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաnւժեղ ԶՈՒ-ն

Կիմ Չեն Ընը խնդիր է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաnւժեղ ԶՈՒ-ն Sat, 24 Oct 2026…

47 րոպե ago

Քաղաքապետարանը խոչընդոտում է դատարանի որոշման կատարմանը

Քաղաքապետարանը խոչընդոտում է դատարանի որոշման կատարմանը Sat, 24 Oct 2026 12:15:46 +0400 Ավանի թիվ 57…

1 ժամ ago

ԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել

ԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել Sat, 24 Oct 2026 11:56:17 +0400 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության…

1 ժամ ago