Փաստացի պատանդ պահելով Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ այս վարչախումբն ապացուցում է, որ զուրկ է որևէ սրբությունից

Փաստացի պատանդ պահելով Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ այս վարչախումբն ապացուցում է, որ զուրկ է որևէ սրբությունից

Fri, 20 Mar 2026 11:45:45 +0400


Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին Թբիլիսի մեկնելու և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի հուղարկավորությանը մասնակցելու հնարավորությունից զրկելուն։

Հայտարարության մեջ ասվում է.

«Սա այլևս հատակն է։ Օրվա իշխանությունները ցուցադրեցին իրենց հիվանդագին վրեժխնդրության ու բարոյական այլասերման ամենազավեշտալի աստիճանը։ Փաստացի պատանդ պահելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ վերջին հրաժեշտը տալու Ամենայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Բ-ին, այս վարչախումբն ապացուցում է, որ վերջնականապես զուրկ է որևէ սրբությունից։

Սա մանրախնդիր ու վախկոտ խուլիգանություն է։ Երբ պետական ապարատը չի կարողանում զսպել իր էժանագին քենը անգամ մահվան, սգի և վերջին հրաժեշտի առաջ, մենք գործ ունենք ոչ թե իշխանության, այլ ազգային խայտառակության հետ։

Սա հարված է մեր պետության արժանապատվությանը։ Ամենայն Հայոց Հովվապետին իր հոգևոր եղբոր հուղարկավորությանը մասնակցելուց զրկելով՝ դուք չեք նվաստացնում Վեհափառին։ Դուք ծաղրուծանակի եք վերածում Հայաստանը՝ աշխարհին ցույց տալով, որ մեր երկիրը ղեկավարվում է հոգեկան հիվանդությամբ տառապողների կողմից, ովքեր թքած ունեն դարավոր հայ-վրացական հարաբերությունների վրա։

Սա բացահայտ սրբապղծություն է։ Այնտեղ, որտեղ նորմալ մարդիկ լռում են և գլուխ խոնարհում, դուք կառուցում եք ձեր էժանագին մոլագար պատերը։ Սա ոտնձգություն է ոչ միայն եկեղեցական կարգի, այլև մարդկային տարրական բարոյականության դեմ։

Մենք խստագույնս պահանջում ենք՝ անհապաղ և առանց էժանագին իրավական շղարշների վերացնել Կաթողիկոսի դեմ կիրառվող այս խայտառակ արգելքը։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ձեր վարած թշնամական ու կործանարար արշավը հատել է խելագարության բոլոր սահմանները։

Սթափվե՛ք։ Ով այսօր լռում և հանդուրժում է այս խայտառակությունը, դառնում է պետական մակարդակով իրականացվող այս հոգևոր տեռորի հանցակիցը։ Դուք չեք խոցում Եկեղեցին, դուք մերկացնում եք ձեր իսկ բարոյական սնանկությունը, ձեր վախն ու մանրությունը։ Ձեր կերպարը զզվանքից ու խղճահարությունից բացի այլ զգացումներ չի առաջացնում»։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զինված ադրբեջանցին եւ Հայաստանը

Զինված ադրբեջանցին եւ Հայաստանը Wed, 07 Oct 2026 19:15:20 +0400 Սիրելի հայրենակիցներ, կարծում եմ՝ շատ…

9 րոպե ago

Տրամաբանական դիսոնանսի բոլոր ռեկորդները խփում եք, առանձնահատուկ օր է

Տրամաբանական դիսոնանսի բոլոր ռեկորդները խփում եք, առանձնահատուկ օր է Wed, 07 Oct 2026 19:11:58 +0400…

13 րոպե ago

Վահագն Ալեքսանյանը Տանզանիայում է

Վահագն Ալեքսանյանը Տանզանիայում է Wed, 07 Oct 2026 19:03:28 +0400 ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում…

21 րոպե ago

Փասինյանը հեգնեց և սկսեց ծափ տալ, ընդդիմադիր պատգամավորի խոսքից հետո

Փասինյանը հեգնեց և սկսեց ծափ տալ, ընդդիմադիր պատգամավորի խոսքից հետո Wed, 07 Oct 2026 19:02:38…

22 րոպե ago

Ուսուցիչներին ոտնակոխ են արել, աշակերտներին՝ տապալել․Ֆրանսիայում լարված է

Ուսուցիչներին ոտնակոխ են արել, աշակերտներին՝ տապալել․Ֆրանսիայում լարված է Wed, 07 Oct 2026 19:00:03 +0400 Փարիզում…

25 րոպե ago

#Ուղիղ․ Հանդիպում`AIWA-ի Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի խորհրդի անդամների հետ

#Ուղիղ․ Հանդիպում`AIWA-ի Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի խորհրդի անդամների հետ Wed, 07 Oct 2026 18:49:23 +0400 Latest…

35 րոպե ago