«Կամուրջը» միանում է «Առաջարկ Հայաստանին»

«Կամուրջը» միանում է «Առաջարկ Հայաստանին»

Fri, 20 Mar 2026 12:54:36 +0400


«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը հետևողականորեն հանդես է գալիս միասնության, հասարակական երկխոսության, ազգային համերաշխության և համախմբման օգտին՝ այն համոզմունքով, որ միայն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության միջոցով է հնարավոր ապահովել պետության կայուն զարգացումը և անվտանգությունը, այսօր հայտարարում է Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու իր որոշման մասին։

Համոզված ենք, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն այսօր հայկական քաղաքական օրակարգի ներառական և կոնսոլիդացիոն այն հարթակն է, որն ի զորու է իր շուրջ համախմբել նրանց, ովքեր ցանկանում են դառնալ մեր ազգային վերածննդի և միասնության գործընթացի մասնակիցը՝ ներհայկական օրենքներով:

Այսօր կրկին վերահաստատում և հայտարարում ենք, որ պատրաստ ենք մեր բոլոր ռեսուրսները, հնարավորություններն ու հասարակական ներուժը ներդնել «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում՝ այն դիտարկելով որպես հասարակության համախմբման և ազգային զարգացման ռազմավարական օրակարգի ձևավորման իրական գործիք։
Առանձնապես ընդգծում ենք, որ Գագիկ Ծառուկյանի կողմից առաջարկված «Երաշխավորված խաղաղության» հայեցակարգը Հայաստանի համար իրական խաղաղության ապահովման միակ իրատեսական և արժանապատիվ ուղին է, որը համակարգային, ռազմավարական առումով հաշվարկված է և երաշխիքներով ապահովված:

Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային և ներքին բարդագույն մարտահրավերների պայմաններում միայն ջանքերի միավորումը, հստակ ազգային դոկտրինը և պատասխանատու քաղաքական կամքը կապահովեն Հայաստանի կայուն և արժանապատիվ ապագան։
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը վերահաստատում է իր հանձնառությունը համախմբման գործին և գործնականորեն անցնում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում համատեղ աշխատանքին։

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատերազմը կարող է շարունակվել եւս 2-3 շաբաթ․ Հաքան Ֆիդան

Պատերազմը կարող է շարունակվել եւս 2-3 շաբաթ․ Հաքան Ֆիդան Sun, 22 Mar 2026 13:30:00 +0400…

2 րոպե ago

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ Sun, 22 Mar 2026 13:19:03 +0400 Այսօր Երևանի…

13 րոպե ago

Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը

Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը Sun, 22 Mar 2026…

17 րոպե ago

Որպես մարդ՝ դու այդ իրավունքը չունես, որպես պաշտոնյա՝ առավել ևս

Որպես մարդ՝ դու այդ իրավունքը չունես, որպես պաշտոնյա՝ առավել ևս Sun, 22 Mar 2026 13:00:00…

32 րոպե ago

Փաշինյանը երեխայի ներկայությամբ էր բղավում և մատ թափ տալիս արցախցի կնոջ վրա

Փաշինյանը երեխայի ներկայությամբ էր բղավում և մատ թափ տալիս արցախցի կնոջ վրա Sun, 22 Mar…

47 րոպե ago

Թույլ չտաք 3-րդ ժամկետը, վախենում եմ 3-րդ ժամկետի բուկլետի տեսքից

Թույլ չտաք 3-րդ ժամկետը, վախենում եմ 3-րդ ժամկետի բուկլետի տեսքից Sun, 22 Mar 2026 12:43:08…

49 րոպե ago