Փաշինյանը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը
Fri, 20 Mar 2026 13:28:18 +0400

Այսօր առավոտյան Փաշինյանին լայվից հետո, որտեղ ինքը մարտահրավեր է նետում գլխավոր ընդդիմադիրներին, թե՝ կարո՞ղ եք արհամարհել բառն առանց տառասխալների գրել համացանցում կայծակի արագությամբ տարածվեց Նիկոլ Փաշինյանի 2025 թվականին արած գրառումներից մեկի սքրինը, որտեղ այդ նույն բառի մեջ Փաշինյանը այնքան սխալ է արել, որ հաշվել չհաջողվեց:
Դատելով հայտնված սքրինից՝ Փաշինյանը ոչ միայն «ուժեղ» չի, այլ բացարձակ թույլ է, գոնե մայրենի լեզվից, որ հաստատ: Համացանցում նաև բազմաթիվ գրառումներ են հայտնվում բուհը չավարտելու և 7 տարի նույն դասարանում մնալու մասին ու տեսանյութերը, որտեղ ինքը մի կերպ է հեծանիվ քշում:
Հիշեցնենք, որ երեկ 100 կիլոմետր հեծանիվ քշելու ունակությամբ էլ է երկրի վարչապետը գլուխ գովել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր