Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

ՔԿ-ն արդեն ստացել է Գարեգին 2-րդի հետ կապված միջնորդությունը

ՔԿ-ն արդեն ստացել է Գարեգին 2-րդի հետ կապված միջնորդությունը

Fri, 20 Mar 2026 13:24:45 +0400


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունն արդեն Քննչական կոմիտե է ուղարկվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՔԿ-ից։

«Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել ենք, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի»,- հայտնեցին ՔԿ-ից։

Մարտի 20-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պաշտոնապես հրավիրել են մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։

Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ն կհուղարկավորվի Սիոնում (եկեղեցի Թբիլիսիում) կիրակի օրը՝ մարտի 22-ին։ Նա մահացել է հիվանդանոցում մարտի 17-ի երեկոյան։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Թոշակների բարձրացման համար ծախսած 19-20 մլրդ դրամը կվճարեն նպաստառուները

«Հրապարակ»․ Թոշակների բարձրացման համար ծախսած 19-20 մլրդ դրամը կվճարեն նպաստառուները Fri, 03 Jul 2026 10:15:12 …