Եթե որևէ անձ փորձի այդքանից ավել նվիրատվություն կատարել, պատասխանատվություն կա

Եթե որևէ անձ փորձի այդքանից ավել նվիրատվություն կատարել, պատասխանատվություն կա

Wed, 11 Mar 2026 16:10:23 +0400


Հայաստանում կուսակցությունների և դաշինքների ֆինանսավորումը կիրականացվի նախընտրական հիմնադրամների միջոցով, որոնց առավելագույն չափը սահմանվել է 800 մլն դրամ: Այս մասին մարտի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Հովակիմյանի խոսքով՝ հիմնադրամներին փոխանցումները կկատարեն միայն կուսակցությունները կամ դաշինքներում ընդգրկված կուսակցությունները՝ իրենց պաշտոնական բանկային հաշիվների միջոցով: «Այդ հաշիվներին փոխանցվող գումարները կարող են կազմվել բացառապես ՀՀ քաղաքացիների նվիրատվություններից, որոնք մեկ տարվա ընթացքում չեն գերազանցի 10 մլն դրամը», – պարզաբանել է նա:

Նա նաև ընդգծել է, որ Քրեական օրենսգրքի պահանջներով պատասխանատվություն է նախատեսված այն դեպքում, եթե որևէ անձ փորձի ավելի քան 10 մլն դրամ նվիրատվություն կատարել՝ նպատակ ունենալով մյուս անձանց ներգրավել այդ գործընթացում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որ քաղաքական ուժերն են առաջադրման հայտ ներկայացրել ԱԺ ընտրություններին. ցանկ

Որ քաղաքական ուժերն են առաջադրման հայտ ներկայացրել ԱԺ ընտրություններին. ցանկ Thu, 23 Apr 2026 18:59:28 …