Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Հերթական ստոր քայլը․ արցախցի զինվորականին ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել

Հերթական ստոր քայլը․ արցախցի զինվորականին ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել

Wed, 27 May 2026 18:45:27 +0400


Հերթական անմարդկային ու ստոր քայլը արցախցի զինվորականի նկատմամբ։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«2007 թվականին հատկացված 45․5 քառ․մետր մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, 2000-ական թվականներին ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 2004 թվականից գեներալ-մայոր զինվորական կոչում ունեցող, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր, ՀՀ «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալակիր, 2007-2012 թթ․ Արցախի կրթության և գիտության նախարար, 2012-2017 թթ․ Մարտակերտի վարչակազմի ղեկավար, 2017-2020թթ․ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, 2020-2021 թթ․ ԱՀ գլխավոր հարկադիր կատարող Վլադիկ Խաչատրյանին։

Վլադիկ Խաչատրյանն այս պահին ունի 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն, իսկ բնակարանն էլ հանդիսանում է իր և ընտանիքի անդամների միակ կեցավայրը Հայաստանի Հանրապետությունում։

Վլադիկ Խաչատրյանը նաև Նիկոլ Փաշինյանի հետ մետրոյում տեղի ունեցած միջադեպի զոհի՝ Արմինե Մոսիյանի հորաքրոջ ամուսինն է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արսեն Գևորգյանը դարձավ Փաշինյանի ռեժիմի կողմից սանձազերծված արշավի հերթական զոհը. ՀԱԿ

Արսեն Գևորգյանը դարձավ Փաշինյանի ռեժիմի կողմից սանձազերծված արշավի հերթական զոհը. ՀԱԿ Tue, 10 Nov 2026 …