Նորից պատերազմո՞վ են սպառնում
Fri, 20 Mar 2026 15:02:51 +0400
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ընդդիմության հիմնական հայտարարություններն այս պահին վերաբերում են տարածքային պահանջներին հարևան երկրներից, ինչը անմիջականորեն ենթադրում է պատերազմ։
Նա այս հայտարարությունն արեց անդրադառնալով լրագրողների՝ Նիկոլ Փաշինյանի «մտահոգության» վերաբերյալ դիտարկումներին, թե եթե խորհրդարանական ընտրություններում գործող ընդդիմությունն հաղթի, աշնանը Հայաստանին կարող է սպառնալ պատերազմ: