Դուխով գլխարկ դրիր, բայց դուխով չդառար․․․
Fri, 20 Mar 2026 16:15:41 +0400

Փաշինյանի ուժը դուխով գլխարկի մեջ էր։ Նրա ուժը ոչ թե երկրի, բանակի հզորացման մեջ էր՝ այլ… գլխարկի մեջ։ Քաջ Նազարի նման, որին տերտերը ծաղրի համար մի փալաս տվեց ու վրեն գրեց․
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։
Նազարը Էդ փալասի կտորը «փետի ծերի վրա ամրացրեց» Նիկոլը գլխարկը իր գլխին ամրացրեց ու երգեց․
Քայլ արա՝ ձեռքդ վերև,
Բռունցք արա՝ դուխով,
Մենք ենք տերը մեր երկրի,
Հայեր ջան դուխով․․․
Ու բոլորին դուխով գլխարկներ բաժանեց։ Բայց գխարկը նրան «դուխ չտվեց», որովհետև «դուխը» մարդու մեջ պիտի լինի։ Ընդհակառակը, թշնամու առաջ ծնկի եկավ ու «վա՜յ աման» արեց։ Հիմա գլխարկը չկա, որովհետև դուխով գլխարկն էլ է իրենից ամոթով փախել։
․․․ Բայց ամենահետաքրքիրը նոր փուլն է։ Երբ հայտնվեց Սամվել Կարապետյանը՝ իր «Ուժեղ Հայաստան» -ով, Նիկոլը նեղացավ՝ ո՞նց թե «Ուժեղ Հայաստան»։ Ու հիշեց իր գլխին ամրացրած դուխով գլխարկին, որ իրենից փախել էր։ Էդ դուխով գլխարկի միջոցով էր Արցախը հանձնել, Հայաստանը մի բուռ սարքել․․․ Ո՞նց են համարձակվում «Ուժեղ Հայաստան» ասել։ Բա որ հակառակորդը լսի ու դոշին կպցրած քարտեզիկը պոկի, ինքը ի՞նչ է անելու։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր