Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի

Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի

Fri, 20 Mar 2026 16:44:06 +0400


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Պատերազմի, աղետի ու պարտության սիմվոլը չի կարող բերել խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն Արցախ են հանձնել։ 150.000 հայ մարդու տուն ու գերեզման են զիջել Արցախում։ Հազարավոր կյանքեր են զիջել։ Հարյուրավոր վանքեր են զիջել։ 100-ից ավել հայկական գյուղ ու քաղաք են զիջել։ Շուշի ու Դադիվանք, Ամարաս ու Գանձասար են զիջել։ Գորիս-Կապան միջպետական ճանապարհ են զիջել։ Սեւ լճի մի մասն են զիջել։ Տավուշի 4 գյուղն են զիջել։ ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 240 քառ.կմ տարածք են զիջել։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն են զիջել Բաքվին։ Ու դեռ զիջում ու զիջում են։

Իսկ ամենակարեւորը՝ մեր ազգի նամուսն ու թասիբն են զիջել։ Արժանապատվությունն են զիջել։ Արարատի խորհուրդն են զիջել։ Անկախության հռչակագրի բովանդակությունն են զիջել։ Հայի հիշողությունն են զիջել։ Մեր պատմությունն են զիջել։

Տո, ամեն բան են զիջել, հանուն աթոռի։

Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում։ Բա հիմա էլ պարի… Չես կարող, քանի որ զիջել ես քո ազգի համոզմունքը՝ դառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի պաշտպանը։

Ու հերիք է խաղաղությունից խոսես. դու՝ ուր, խաղաղությունն՝ ուր։

Դու վաղուց պատերազմի, կորստի ու ադրբեջանացման խորհդանիշ ես հիշեցնում։

Խաղաղությունն էլ՝ անվերջ զիջելով ու ասել-խոսելով չի լինում, պայքարելով ու պաշտպանելով է լինում։

Հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիստը էլի չկայացավ

Նիստը էլի չկայացավ Fri, 06 Nov 2026 11:39:39 +0400 Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով…

10 րոպե ago

«Փաշինյանն այնպես էր նկարագրում ձուկը, որ ես լատվիական շպրոտներով էի բավարարվում»

«Փաշինյանն այնպես էր նկարագրում ձուկը, որ ես լատվիական շպրոտներով էի բավարարվում» Fri, 06 Nov 2026…

19 րոպե ago

Ո՞ր հարևանին է նոր սպառնալիք համարում Մոսկվան

Ո՞ր հարևանին է նոր սպառնալիք համարում Մոսկվան Fri, 06 Nov 2026 11:30:35 +0400 Մոսկվան իր…

19 րոպե ago

Հայաստանն ու Թուրքիան պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը. Փաշինյան

Հայաստանն ու Թուրքիան պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը. Փաշինյան Fri, 06 Nov 2026 11:28:02 +0400…

22 րոպե ago

Դա ակնհայտ է

Դա ակնհայտ է Fri, 06 Nov 2026 11:24:24 +0400 «Անկախ այն հանգամանքից, թե իշխանությունն Ադրբեջանից…

25 րոպե ago

Գազը թանկանա էլ, չթանկանա, դրա տերը դուք եք, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս. Մանուկյանը՝ Պապոյանին

Գազը թանկանա էլ, չթանկանա, դրա տերը դուք եք, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս. Մանուկյանը՝ Պապոյանին…

29 րոպե ago