Մահացել է Չակ Նորիսը
Fri, 20 Mar 2026 18:30:19 +0400
86 տարեկան հասակում մահացել է դերասան Չակ Նորիսը, հաղորդում է Variety-ն՝ հղում անելով նրա ընտանիքին։
«Չնայած մենք ցանկանում ենք հանգամանքները գաղտնի պահել, խնդրում ենք իմանալ, որ նա շրջապատված էր իր ընտանիքով և խաղաղություն է գտել», – գրել է նրա ընտանիքը։
Նորիսը հոսպիտալացվել էր երեկ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա վատացել էր կարատեի մարզման ժամանակ։