Իրանական ճգնաժամն ԱՄՆ-ի համար ավելի կարեւոր է, քան Ուկրաինականը․ Ջոն Քոուլ

Իրանական ճգնաժամն ԱՄՆ-ի համար ավելի կարեւոր է, քան Ուկրաինականը․ Ջոն Քոուլ

Fri, 20 Mar 2026 19:00:24 +0400


ԱՄՆ նախագահի՝ Բելառուսի հարցով հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը Մինսկում հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցողը ավելի կարեւոր է Միացյալ Նահանգների համար, քան այլ ռեգիոններում տեղի ունեցող իրադարձությունները, ներառյալ՝ Ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին ամերիկացի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ունեցած հանդիպումից հետո։

Ի պատասխան հնչած հարցերի, թե Մերձավոր Արեւելքում ներկայիս էսկալացիան երկրորդ պլան է մղել Ուկրաինական հակամարտությունը՝ Քոուլը ասել է, որ Իրանական եւ Ուկրաինական հակամարտությունները տարբեր բաներ են։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար անշուշտ շատ ավելի կարեւոր են Ուկրաինական հակամարտության հետ կապված հարցերը։ Սակայն ԱՄՆ-ի համար, ինչպես նաեւ՝ Իսրայելի եւ Իրանի համար՝ առաջնային կարեւորություն ունեն Մերձավոր Արեւելքում տեղի ուենցող ներկայիս զարգացումները։ Քոուլը նաեւ հավելել է, որ իրավիճակը շատ արագ է փոխվում՝ կարելի է ասել՝ ամենօրյա ռեժիմով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վրաց ուղղափառ եկեղեցին ունեցավ նոր պատրիարք

Վրաց ուղղափառ եկեղեցին ունեցավ նոր պատրիարք Thu, 14 May 2026 09:30:58 +0400 Նախօրեին Վրաստանում՝ Մցխեթի…

17 րոպե ago

«Հրապարակ». Հավանականությունը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե իշխանության գա ընդդիմությունը, հավասար է զրոյի. Ռուսաստանը դա թույլ չի տա

«Հրապարակ». Հավանականությունը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե իշխանության գա ընդդիմությունը, հավասար է զրոյի. Ռուսաստանը դա…

32 րոպե ago

Անհամաչափ պայքար

Անհամաչափ պայքար Thu, 14 May 2026 09:00:51 +0400 Ինչի՞ համար է նախընտրական քարոզարշավը, ի՞նչ է…

47 րոպե ago

«Հրապարակ». Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել

«Հրապարակ». Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել Thu, 14 May 2026 08:45:40 +0400 Իշխանությունը վերջերս…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո

«Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո Thu, 14 May 2026 08:15:00 +0400 Իշխանության շարքերում…

2 ժամ ago

«Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա

«Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Thu, 14 May 2026 08:10:28…

2 ժամ ago