Անհեթեթ առաջարկների մրցույթը սկսված է. հերթը Սարիկինն է

Անհեթեթ առաջարկների մրցույթը սկսված է. հերթը Սարիկինն է

Fri, 20 Mar 2026 22:45:52 +0400


Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր լիդերներին առաջարկում է վիկտորինա խաղալ, օրինակ, ասել, թե որն է Իսպանիայի մայրաքաղաքը, նրա թիմակիցներն էլ են սկսել մեկը մեկից անհեթեթ առաջարկներով հանդես գալ: Օրինակ, Գյումրիի ձախողված քաղաքապետ Սարիկ Մինասյանը ընդդիմության լիդերներին առաջարկում է իրենց փողերը կամովին հանձնել իշխանություններին: Նա իր էջում գրել է. «Առաջարկ` ընդդիմադիր 3 ուժի դոլարով միլիոնատեր, միլիարդատեր վարչապետի թեկնածուներին։

Ձեր ընդհանուր կարողությունը` ըստ տարբեր աղբյուրների, կազմում է 6 մլրդ դոլար։ Եթե իրականում ուժեղ հայրենասեր եք, ուժեղ հավատացյալ և ուժեղ բարերար, առաջարկում եմ ձեր ընդհանուր ունեցվածքի տասանորդը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը, վերջինս պարտավորվում է տվյալ գումարը համամասնորեն բաժանել Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ովքեր մտադիր են տնավորվել մեր հայրենիքում։

Սրանով կապացուցեք, որ թքած ունեք փողի վրա, պաշտոնի վրա և ձեր միակ նպատակը մեր երկրին օգնելն է։ Վստահ եմ` ձեր նման քայլը կողջունի նաև ՀԱԵ-ն ու սփյուռքը:

Մատթեոս 6:19-21 ՆՎԱԱ

Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։ Այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են սողոսկում ու գողանում. որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի»։

Աստվածաշնչից մեջբերումներն էլ է, ի դեպ, պլագիատ` իրենց առաջնորդին է կրկնօրինակում: Իսկ փողերն էլ առաջարկում է իշխանություններին տան, որպեսզի հաջորդ անգամ ոչ թե 8-9 միլիոն դրամի պարգևավճար ստանան ՔՊ-ականները, այլ 18-19 միլիոնի:

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Վարչությունը՝ լուծարման շեմին

«Հրապարակ»․ Վարչությունը՝ լուծարման շեմին Fri, 28 Aug 2026 08:15:14 +0400 Երեկ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության…

13 րոպե ago

«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց

«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Fri, 28 Aug 2026 08:10:40 +0400 Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Իջևանի քաղաքապետը գործի է անցել

«Հրապարակ»․ Իջևանի քաղաքապետը գործի է անցել Fri, 28 Aug 2026 08:05:00 +0400 Նոյեմբերի 30-ին Իջեւան…

23 րոպե ago

«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել

«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել Fri, 28 Aug 2026…

28 րոպե ago

Փնտրում են 50+ տարիքային խմբի ուղեկցորդների

Փնտրում են 50+ տարիքային խմբի ուղեկցորդների Fri, 28 Aug 2026 00:30:12 +0400 Բրիտանական EasyJet բյուջետային…

8 ժամ ago

Միս Ռուսաստանը խմած մեքենա է վարել` բռնվել

Միս Ռուսաստանը խմած մեքենա է վարել` բռնվել Thu, 27 Aug 2026 23:45:20 +0400 Ռուսաստանի Կրասնոգորսկի…

9 ժամ ago