Արշիլ Գորկու թոռը ֆիլմ է նկարահանել պապի մասին

Արշիլ Գորկու թոռը ֆիլմ է նկարահանել պապի մասին

Fri, 20 Mar 2026 23:00:31 +0400


Բրիտանա-իտալական ռեժիսոր Կոզիմա Սփենդերը վավերագրական ֆիլմ է նկարահանել, որը նվիրված է իր պապին՝ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկուն՝ հայտնել է «Ալֆանյուզը»։ Ֆիլմը նկարահանվել է հատուկ ցուցահանդեսի համար, որը բացվել է Լոս Անջելեսի Hauser & Wirth պատկերասրահում եւ կգործի մինչեւ ապրիլի 25-ը: Arshile Gorky: Horizon West (2026) 23 րոպեանոց վավերագրական ֆիլմը պատմում է 1941 թվականի ամռանը Արշիլ Գորկու՝ Նյու Յորքից Կալիֆորնիա կատարած ճանապարհորդության մասին, որտեղ նրան ուղեկցում էին ապագա կինը՝ Ագնես «Մուգուշ» Մագրուդերը, եւ ճապոնացի նկարիչ Իսամու Նոգուչին։ Ֆիլմը ստեղծել է Կոզիմա Սփենդերը՝ Peacock Pictures ծառայության, «Արշիլ Գորկի» հիմնադրամի աջակցությամբ եւ Hauser & Wirth պատկերասրահի հետ համագործակցությամբ: Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան) ամերիկահայ նկարիչ է, աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից:

Նա 20-րդ դարի ամենաազդեցիկ ամերիկացի նկարիչներից է. նրա կտավները ցուցադրված են ԱՄՆ-ի բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաեւ՝ Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում: Գորկին ծնվել է հայկական ընտանիքում՝ Վան քաղաքի մոտ գտնվող Խորգոմ գյուղում: 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, մոր եւ երեք քույրերի հետ գաղթել է Էջմիածին, հետո տեղափոխվել Երեւան։ Մոր մահանալուց հետո Գորկին 1920 թվականին արտագաղթել է ԱՄՆ: Նա փոխել է իր անունը՝ դարձնելով Արշիլ Գորկի՝ ի պատիվ սիրելի գրող Մաքսիմ Գորկու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Վազգեն Սարգսյանը երբեք հանձնված վիճակի հետ չի համակերպվել

Վազգեն Սարգսյանը երբեք հանձնված վիճակի հետ չի համակերպվել Mon, 21 Sep 2026 11:52:27 +0400 ՀՀ…

11 րոպե ago

Վազգեն Սարգսյանը դատարկված Արցախ երբեք չի պատկերացրել, հանձնված վիճակի հետ չի համակերպվել. Քոչարյան

Վազգեն Սարգսյանը դատարկված Արցախ երբեք չի պատկերացրել, հանձնված վիճակի հետ չի համակերպվել. Քոչարյան Mon, 21…

17 րոպե ago

Թող հավե՛րժ լինեն անկախ Հայաստանը և մեր արժանապատիվ ժողովուրդը․ Արմեն Սարգսյան

Թող հավե՛րժ լինեն անկախ Հայաստանը և մեր արժանապատիվ ժողովուրդը․ Արմեն Սարգսյան Mon, 21 Sep 2026…

18 րոպե ago

Սկանդալային հայտարարությունից հետո փորձում են խմբագրել խոսքը

Սկանդալային հայտարարությունից հետո փորձում են խմբագրել խոսքը Mon, 21 Sep 2026 11:41:59 +0400 ԵԿՄ վարչության…

21 րոպե ago

Արցախի հայաթափման օրը տոնակատարության օր դարձնել չի կարելի. Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ի մասին

Արցախի հայաթափման օրը տոնակատարության օր դարձնել չի կարելի. Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ի մասին Mon, 21 Sep…

22 րոպե ago

Չեչնիայում ո՞վ է հաղթում ընտրություններում

Չեչնիայում ո՞վ է հաղթում ընտրություններում Mon, 21 Sep 2026 11:30:21 +0400 Չեչնիայի Հանրապետության գործող ղեկավար…

33 րոպե ago