Քննադատել է դաշնակիցներին՝ իրեն չաջակցելու համար
Fri, 20 Mar 2026 23:30:16 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի իր եվրոպական դաշնակիցներին այն բանի համար, որ հրաժարվել են մասնակցել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովմանը։ Թրամփը դա համարել է մեծ սխալ, նկատելով, որ Հորմուզի նեղուցում անվտանգ ու անխափան նավագնացությունը կարեւոր է հենց եվրոպական տնտեսությունների համար։ «ՆԱՏՕ-ի անդամները չեն ցանկանում օգնել մեզ պաշտպանել նեղուցը, թեեւ հենց նրանք են, որ դրա կարիքն ունեն։ Հիմա նրանք շատ ավելի քաղաքավարի են դառնում, քանի որ տեսնում եմ իմ տրամադրվածությունը։ Նրանք հիմա շատ ավելի խելոքացած են։
Սակայն ինչ վերաբերում է ինձ, ապա արդեն չափազանց ուշ է»,- Ճապոնիայի վարչապետ Սանաէ Տակաիտիի հետ Սպիտակ տանն ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Թրամփը։ Նա նաեւ հույս է հայտնել, որ Ճապոնիան նախաձեռնողականություն կցուցաբերի այդ հարցում։ Թրամփն հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները Ճապոնիայի վրա ահռելի գումարներ է ծախսում եւ ամերիկա-ճապոնական հարաբերություններն այնպիսին են, որ ակնկալում է նման նախաձեռնողականություն իր հորդորին ընդառաջելու հարցում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր