Երկուշաբթի , 23 Մարտի 2026

Բախտներս չի բերել

Բախտներս չի բերել

Sat, 21 Mar 2026 09:00:37 +0400


Գլխիվայր շրջված իրականության մեջ ենք ապրում: Փոխանակ ընդդիմությունը սպառնա ու վախեցնի հանրությանը` փաստերով ու ապացույցներով ներկայացնելով, թե ինչի կարող է վերածվել մեր երկիրը, եթե շարունակի պաշտոնավարել Նիկոլ Փաշինյանը, եւ իշխանության մնա ՔՊ կուսակցությունը, ճիշտ հակառակն է տեղի ունենում` իշխանությունն է վախեցնում միամիտ, դյուրահավատ, ինֆորմացիայի պակաս ունեցող մարդկանց:

Պարզ է, որ ընդդիմության շրջանում չկան Փաշինյանի նման հմուտ մանիպուլյատորներ, ստելու ընդունակ, հռետորական ձիրքով մարդիկ: Եվ ընդդիմությունը չունի այն լսարանն ու իր ասածները տիրաժավորելու հնարավորությունը, ինչպիսին ունի իշխանությունը, որն այդ հնարավորությունները ոչ թե ի սպաս երկրի է ծառայեցնում, այլ՝ ընդդեմ իր ժողովրդի, հանուն վերընտրվելու: Մի կողմից ցավալի է, որ 18-ին իշխանության եկած այս երիտասարդներն այդպես էլ չհասկացան, թե ինչ է երկիր կառավարելը, եւ ինչ մեծ պատասխանատվություն են իրենք իրենց ուսերին վերցրել, որ պետություն ղեկավարելը խաղուպար չէ, ոչ էլ պետությունը փորձադաշտ է, որի վրա դու էքսպերիմենտներ դնես ու քո գիտելիքների պակասը` սխալվելով ու սայթաքելով, մեծ դժվարությամբ լրացնես: Բայց առանձնապես ընդունակ եւ ճկուն չգտնվեց նաեւ մեր ընդդիմությունը: Ճկուն՝ ոչ թե այն իմաստով, որ չկարողացավ իշխանափոխություն անել եւ այս քանդարարներին հեռացնել պետության ղեկից, այլ չկարողացավ յուրացնել աշխարհի բոլոր երկրների ընդդիմություններին բնորոշ աշխատաոճը, մասսաներ գրավելու մեթոդները, իշխանության դիմակը պատռելու եւ ստերը մերկացնելու շնորհքը: Չկարողացավ իր խոսքը հասանելի դարձնել այս մի բուռ ժողովրդին, որին կարելի էր այս տարիներին հատ-հատ հանդիպել եւ բացատրել իրականությունը` Փաշինյանի հացը ձեռից խլելով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քեռուն չեն սովորեցնի ինչպես դոմփել

Քեռուն չեն սովորեցնի ինչպես դոմփել Sun, 22 Mar 2026 21:15:46 +0400 ՀՅԴ-ին քաղաքական դաշտում կողմնորոշվելու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով