Քեռուն չեն սովորեցնի ինչպես դոմփել

Քեռուն չեն սովորեցնի ինչպես դոմփել

Sun, 22 Mar 2026 21:15:46 +0400


ՀՅԴ-ին քաղաքական դաշտում կողմնորոշվելու ցուցում է տվել ոչ անհայտ Սամվել Ֆարմանյանը: Իր կարծիքով՝ բան է հուշել ՀՅԴ-ին: Սամվել Ֆարմանյանը, որ երբեք ընդդիմադիր չի եղել, էլ ընդդիմություն, էլ իշխանություն, էլ իշխանության մաս եղած ՀՅԴ-ին խորհուրդներ է տվել, թե ինչպես էր պետք մասնակցել առաջիկա ընտրություններին, նաև կանխագուշակություններ արել, թե ինչ տեղի կունենա ՀՅԴ-ի հետ, եթե «Հայաստան» դաշինքը չհաղթահարի խորհրդարան անցնելու 8 տոկոսի շեմը: Իր ֆեյսբուքյան տնամերձում այսպիսի բան է երկնել հայտնի ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը. «ՀՅԴ-ն դառնալու է արտախորհրդարանական ուժ, ու չկասկածեք, որ «խաղաղության» դարաշրջանի թելադրանքով վերարտադրված Նիկոլն առանց աչքը թարթելու կասեցնելու է ՀՅԴ-ի (ու ոչ միայն ՀՅԴ-ի) գործունեությունը Հայաստանում: Վերարտադրված Նիկոլն իր արտաքին տերերին «խաղաղության» ճանապարհին նման շքեղ նվերներ անելու կարիք շատ է ունենալու: Խորհրդարանական ուժ լինելու պարագայում, հասկանում եք, շա՜տ բարդ էր լինելու դա անել»: Եվ հարց է տվել ՀՅԴ-ին. «դուք ի՞նչ եք անում»:

Պարոն Ֆարմանյան, մենք անում ենք այն, ինչ անում ենք: Նույնը կասեի նաև ՀՀԿ-ի մասին: Դուք նույնպես անում եք այն, ինչ անում եք: Պարզապես մեր և ձեր արածը տրամագծորեն հակառակ բաներ են այսօր, ինչը նշանակում է, որ վաղն ամեն մեկս մեր արածի համար ենք ստիպված լինելու պատասխան տալ առանձին-առանձին: Եվ ապա, պարոն Ֆարմանյան, ինչո՞ւ եք կարծում, որ խորհրդարան չանցած ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին Նիկոլն այդքան անհամաչափ է պատժելու՝ ՀՅԴ-ն արգելելու է, իսկ ՀՀԿ-ին «թեթևի մեջ» է նեղացնելու: Ի՞նչ է, դուք ավելի ընդունելի եք Նիկոլի համար, քան մե՞նք: Թե բա՝ Նիկոլը ՀՅԴ-ն փակելով՝ շքեղ նվեր է անելու իր արտաքին տերերին: Ովքե՞ր են այդ արտաքին տերերը, դուք ճանաչո՞ւմ եք նրանց, պատահաբար դրանք այն հզոր ուժերը չե՞ն, որ Նիկոլին բերեցին իշխանության: Հետևաբար ուզում եմ հասկանալ, պարոն Ֆարմանյան, ինչո՞ւ եք անգործ նստել և չեք ուզում օգնել ՀՅԴ-ին՝ կանգնելով նրա կողքին՝ այդ ուժերի և նրանց բերածոյի դեմ պայքարում: Չլինի՞ Ռոբերտ Քոչարյանն է ձեզ խանգարում:

Հ.Գ. Պարոն Ֆարմանյան, ՀՅԴ-ին մի սովորեցրեք ինչպես պայքարել: Դա նույնն է, թե «քեռուն» սովորեցնեք ինչպես «դոմփել»: Հավատացնում եմ ձեզ, անշնորհակալ գործ եք անում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աննախադեպ դատական գործընթաց, Փաշինյանի հայտարարությունը ԵԱՏՄ նիստին․ օրվա թոփ թեմաները

Աննախադեպ դատական գործընթաց, Փաշինյանի հայտարարությունը ԵԱՏՄ նիստին․ օրվա թոփ թեմաները Fri, 07 Aug 2026 22:15:22 …