Ուկրինայի գրոհը Ռուսաստանի վրա․ տուժածներ կան
Sat, 21 Mar 2026 13:00:00 +0400

Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Ուֆայի վրա։ Կան տուժածներ։ Այս մասին հայտնել է Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը MAX մեսենջերում:
«ԱԹՍ–ների հերթական հարձակումը Բաշկորտոստանի վրա։ Անօդաչուները խոցվել են Ուֆայի նավթավերամշակման գործարանների շրջանում։ Դրանցից երկուսը ընկել են կառուցվող շենքի վրա։ Արդյունքում այրվել է ջերմամեկուսացնող նյութը։ Դեպքի վայր ժամանած ԱԻՆ հրշեջներն օպերատիվ կերպով վերացրել են կրակը», – հայտնել է Խաբիրովը։
Նրա խոսքով՝ երկու շինարարներ թեթև վնասվածքներ են ստացել, հոսպիտալացում չի պահանջվել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր