2025-ի հունիսին շատ մոտ էինք գործարքի կնքմանը․ Ջոն Քենթ

2025-ի հունիսին շատ մոտ էինք գործարքի կնքմանը․ Ջոն Քենթ

Sat, 21 Mar 2026 14:30:09 +0400


Միացյալ Նահանգներն ու Իրանը 2025 թվականի հունիսին շատ մոտ են եղել միջուկային գործարքի կնքմանը։ Այս մասին հայտարարել է օրերս ԱՄՆ Հակա-Ահաբեկչական ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնից հեռացած Ջոն Քենթը։ Հիշեցնենք, որ Քենթը հեռացել էր պաշտոնից կամովին՝ անհամաձայնություն ունենալով Սպիտակ տան վարչակազմի՝ Իրանական ռազմական գործողության իրականացման հարցում։ «Կարծում եմ, եւ դա իմ աներեր կարծիքն է, որ 12-օրյա պատերազմի նախօրեին Սթիվեն Վիթքոֆը շատ մոտ էր գործարքի կնքմանն Իրանի հետ։ Դա չի նշանակում, թե իրանցիները պատրաստ էին ինչով ասես զիջումներ կատարելու ուրանի հարստացման հարցում, սակայն պատրաստ էին խոսել հարստացման հարցի, հարստացման մակարդակի թույլատրելի սահմանի եւ այն մասին, թե ինչպես պետք է իրականացվեր մոնիթորինգը։ Մենք ահռելի մեծ առաջընթաց էինք ունեցել»,- լրագրող Սահագար Էնջեթիի հետ զրույցում հայտարարել է Քենթը։ Միաժամանակ նա նաեւ ասել է, որ ամեն անգամ, երբ Իրանն ու Միացյալ Նահանգները հաջողություն են ունեցել բանակցություններում՝ Իսրայելը քիթը խոթել ու մի տրցակ խելագարության հասցնող հետախուզական տվյալներ է ներկայացրել։ «Նրանք փորձում են աղմուկ ստեղծել, որպեսզի նախագահը հնարավորություն չունենա որոշում կայացնելու»,- ընդգծել է Քենթը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դու հուղարկավորությունն էլ ես պատրաստ ընդհատել ու խոսել ասֆալտապատման մասին

Դու հուղարկավորությունն էլ ես պատրաստ ընդհատել ու խոսել ասֆալտապատման մասին Sun, 29 Mar 2026 13:00:00…

17 րոպե ago

Որ հարցերով են կրկնվում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների խոսույթները

Որ հարցերով են կրկնվում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների խոսույթները Sun, 29 Mar 2026 12:45:00 +0400…

32 րոպե ago

Ելեք ոտքի, որ բակում ձեր էրեխու մազը ծռեին՝ ազգով-ցեղով կգնայիք կռվի. բա ձեր էրեխուն մատաղ ա արել, ասելու բան չունե՞ք

Ելեք ոտքի, որ բակում ձեր էրեխու մազը ծռեին՝ ազգով-ցեղով կգնայիք կռվի. բա ձեր էրեխուն մատաղ…

47 րոպե ago

Երկրորդ կիրակին է` Գյումրու Յոթվերքում ասեղ գցելու տեղ չկա (տեսանյութ)

Երկրորդ կիրակին է` Գյումրու Յոթվերքում ասեղ գցելու տեղ չկա (տեսանյութ) Sun, 29 Mar 2026 12:15:00…

1 ժամ ago

Լարված իրավիճան` Փաշինյանի հեռանալու ժամանակ

Լարված իրավիճան` Փաշինյանի հեռանալու ժամանակ Sun, 29 Mar 2026 12:06:45 +0400 Latest news from Secure…

1 ժամ ago

Ինչ կանխատեսումից է խոսել Քոչարյանը

Ինչ կանխատեսումից է խոսել Քոչարյանը Sun, 29 Mar 2026 12:00:00 +0400 «Այն կանխատեսումները, որոնք մենք…

1 ժամ ago