Երկրորդ կիրակին է` Գյումրու Յոթվերքում ասեղ գցելու տեղ չկա (տեսանյութ)

Երկրորդ կիրակին է` Գյումրու Յոթվերքում ասեղ գցելու տեղ չկա (տեսանյութ)

Sun, 29 Mar 2026 12:15:00 +0400


Թեպետ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին դատարանի որոշմամբ արգելված է պատարագ մատուցել, նրա ներկայությունն ինքնին դարձել է հավատացյալների հոսքի գլխավոր պատճառը։

Այսօր՝ Ծաղկազարդի կիրակնօրյա պատարագի ընթացքում, Գյումրու Յոթվերք եկեղեցին կրկին լեփ-լեցուն էր։ Եկեղեցի այցելածները նշում էին՝ ներսում և բակում «ասեղ գցելու տեղ չկա»։ Արդեն երկրորդ կիրակին է, ինչ նույն պատկերն է՝ բազմամարդ, հուզական և առանձնահատուկ սպասումով լի մթնոլորտ։

Հավատացյալների մեծ հոսքը կապված է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի ներկայության հետ։ Թեպետ վերջինիս դատարանի որոշմամբ արգելված է պատարագ մատուցել, բայց միայն նրա ներկայությունը բավական է, որ մարդիկ գան, գտնվեն նրա կողքին, թեկուզ՝ պարզապես տեսնեն և օրհնություն ստանան։

Եկեղեցի եկածները հերթով մոտենում են Սրբազանին, ողջունում, խոսք փոխանակում, օրհնություն խնդրում։ Շատերի դեմքին տեսանելի է հուզմունքը, ոմանց մոտ՝ նաև երկար սպասված հանդիպման կարոտը։ «Միայն նրա ներկայությունն արդեն բավական է, որ հոգեպես ամրանանք»,- ասում են հավատացյալները՝ ընդգծելով, որ այս օրերին առավել քան երբևէ կարիք ունեն հոգևոր աջակցության։

Յոթվերք եկեղեցին այս օրերին վերածվել է ոչ միայն աղոթքի վայրի, այլև յուրօրինակ համախմբման կենտրոնի։ Այստեղ մարդիկ գալիս են ոչ միայն կրոնական պարտքը կատարելու, այլև ներքին հանգստություն գտնելու, հույս և հավատ վերականգնելու համար։

Երկրորդ կիրակին անընդմեջ ձևավորված այս պատկերը վկայում է, որ Միքայել Սրբազանի շուրջ ձևավորվել է հստակ հանրային համակրանք և վստահություն։ Եվ նույնիսկ պաշտոնական սահմանափակումները չեն խանգարում, որ հավատացյալներն իրենց ներկայությամբ արտահայտեն այդ վերաբերմունքը։

Գյումրիում այսօր ձևավորված մթնոլորտը շատերի գնահատմամբ ոչ միայն կրոնական, այլև սոցիալական երևույթ է՝ մարդկանց միավորող, նրանց հոգևոր ուժ տվող և համայնքային զգացողությունը վերականգնող։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանում հոկտեմբերն անվանել են «սև ամիս»

Ռուսաստանում հոկտեմբերն անվանել են «սև ամիս» Fri, 27 Nov 2026 10:00:33 +0400 Ռուսաստանի թվային զարգացման,…

21 րոպե ago

Փաշինյանի հայտարարությունից հետո «Կինոմոսկվան» խոստանում է «առավել հետևողական լինել»

Փաշինյանի հայտարարությունից հետո «Կինոմոսկվան» խոստանում է «առավել հետևողական լինել» Fri, 27 Nov 2026 09:53:57 +0400…

28 րոպե ago

«Հրապարակ»․ Սեւանում թեժ մրցակցություն է

«Հրապարակ»․ Սեւանում թեժ մրցակցություն է Fri, 27 Nov 2026 09:45:47 +0400 Նոյեմբերի 29-ին Սեւանում կայանալիք…

36 րոպե ago

Ինչ է կախված Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք առաջիկա այցից

Ինչ է կախված Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք առաջիկա այցից Fri, 27 Nov 2026 09:30:59 +0400 Ռուս…

51 րոպե ago

«Հրապարակ»․ Թող չխաբեն` սահմանային մեքենաընթերցիչ սարքը չի ընթերցում անձնագրի այդ դաշտը՝ ծննդավայրը

«Հրապարակ»․ Թող չխաբեն` սահմանային մեքենաընթերցիչ սարքը չի ընթերցում անձնագրի այդ դաշտը՝ ծննդավայրը Fri, 27 Nov…

1 ժամ ago

Վախենում ես` գնա

Վախենում ես` գնա Fri, 27 Nov 2026 09:00:16 +0400 Մարդն էլ ո՞նց ասի, որ վախենում…

1 ժամ ago