Երևանում պրոթուրքական կուսակցություն է հիմնադրվել

Երևանում պրոթուրքական կուսակցություն է հիմնադրվել

Sat, 21 Mar 2026 15:08:01 +0400


Երկու տարի առաջ՝ 2024 թվականի մայիսի 20-ին մամուլը հեղեղվել էր տեղեկություններով, որ Երեւանում թուրքամետ կամ գուցե` թուրքական կուսակցություն հիմնադրելու փորձ են արել: Երեւանի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանն էր անդրադարձել բլոգեր Արթուր Չախոյանի ձերբակալությանը, ով փորձել էր խափանել նշված կուսակցության բացման համագումարը։ «Երեւանում՝ Խուլ ու համրերի կենտրոնում, նախատեսվում էր բացել թուրքական կուսակցություն, որի հետեւում կանգնած է Թուրքիայում բնակվող Նատալյա Ալեքսանյան ներկայացող անձնավորություն, ով իրականում առեւտրական Տաթեւիկն է։ Սույն տիկինն ինտերնետային տիրույթում ակտիվ քարոզով փորձել է ՀՀ-ում բացել թուրքական կուսակցություն, որի ղեկավար կազմի մեջ է մտնում նախկինում ԼՀԿ անդամ, այնուհետ Մգեր Արմենիայի կուսակցության անդամ Ռոման Նազարյանը»,- մեզ հետ զրույցում դեռ երկու տարի առաջ ասել էր Խաչատրյանը:

Սակայն բարձրացրած աղմուկի ֆոնին կուսակցությունն այդպես էլ չէր հիմնադրվել, իսկ Ռոման Նազարյանն ընդհատակ էր անցել։ Երկու տարվա լռությունից հետո մենք տեղեկացանք, որ թուրքամետ կուսակցությունն արդեն բացվել է, այն կոչվում է Ժողովրդի ձայնը պետականամետ կուսակցություն։ Մեզ պատմեցին, որ պրոթուրքական այս ուժը այսօր՝ ժամը 15։00-ին համագումար է նախատեսել Armenia Marriott Hotel-ի Տիգրան Մեծ դահլիճում։ Մենք տեղեկացանք, որ կուսակցության նախագահը Ռոման Նազարյանն է, կուսակցության կարկառուն անդամներն են՝ Վանիկ Նիկոյանը, Սուրեն Օքմինյանը և Ռուսլան Իսրայելյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հզբոլլահ»-ը բանակցություններից առաջ հարվածել է Իսրայելին

«Հզբոլլահ»-ը բանակցություններից առաջ հարվածել է Իսրայելին Sat, 11 Apr 2026 16:00:26 +0400 «Հզբոլլահ» խմբավորումը պնդում…

7 րոպե ago

Էլի մարդ կա՞, որ իր հաղթանակը նվիրելու է Ռոբերտ Քոչարյանին

Էլի մարդ կա՞, որ իր հաղթանակը նվիրելու է Ռոբերտ Քոչարյանին Sat, 11 Apr 2026 15:45:46…

21 րոպե ago

Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք

Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Sat, 11 Apr 2026 15:30:50 +0400 Չեմ…

36 րոպե ago

Աշխարհի բոլոր ծայրերից հայերը հավաքվել են Փարիզում

Աշխարհի բոլոր ծայրերից հայերը հավաքվել են Փարիզում Sat, 11 Apr 2026 15:22:58 +0400 Փարիզում այսօր…

44 րոպե ago

Ռուսաստանի հետ՝ գործնական անվտանգություն, ԱՄՆ-ի հետ՝ իրական երաշխիքներ

Ռուսաստանի հետ՝ գործնական անվտանգություն, ԱՄՆ-ի հետ՝ իրական երաշխիքներ Sat, 11 Apr 2026 15:18:18 +0400 «Առաջարկ…

49 րոպե ago

Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը

Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Sat, 11 Apr 2026 15:16:37 +0400 Հայաստանում…

51 րոպե ago