ԱՄՆ-ն կորցրել է սեփական արտաքին քաղաքականության հանդեպ վերահսկողությունը․ նախարար

ԱՄՆ-ն կորցրել է սեփական արտաքին քաղաքականության հանդեպ վերահսկողությունը․ նախարար

Sat, 21 Mar 2026 18:30:30 +0400


Իրանի եմ ռազմական արշավանքը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները կորցրել է սեփական արտաքին քաղաքականության հանդեպ վերահսկողությունը՝ ապավինելով իսրայելական իշխանություններին։ Այս մասին հայտարարել է Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադըր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսայիթին՝ The Economist-ում հրապարակած իր հոդվածում։ «Ամենամեծ սխալը, որն արեց ամերիկյան վարչակազմը, իհարկե այն էր, որ թույլ տվեց, որ իրեն ներքաշեն այս պատերազմի մեջ։ Սա Ամերիկայի պատերազմը չէ եւ չկա հավանական սցենար, որի դեպքում Իսրայելն ու Ամերիկան կստանան այն, ինչ ցանկանում են։ Հուսան, որ Ամերիկայի՝ Իրանում իշխանափոխության հասնելու ձգտումները միայն հռետորաբանություն են։ Միաժամանակ՝ Իսրայելը բացահայտորեն է փգտում հասնել Իսլամական Հանրապետությունում իշխող վարչակարգի փոփոխությանը եւ ամենայն հավանականությամբ նրան քիչ է հետաքրքրում, թե ով է ղեկավարելու Իրանը՝ իշխանափոխությունից հետո»,- գրել է օմանցի նախարարը։

Բացի այդ, ըստ օմանական պետության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի, Իսրայելը կարողացել է համոզել Միացյալ Նահանգներին այն բանում, որ Իրանն այնքան է թուլացած, որ անվերապահ կապիտուլյացիան հնարավոր կլինի ռազմական հարձակմամբ եւ Գերագույն առաջնորդի սպանությամբ։ Մինչդեռ Իրանի ցանկություններն իրականություն դարձնելու համար Ամեիկան ստիպված կլինի երկարատեւ ռազմական գործողությունների մեջ գտնվել եւ ցամաքային զորքեր ներգրավել։ Այս ամենը որքան էլ տհաճ, սակայն ըստ նախարար ալ-Բուսայիթիի, ցույց են տալիս, որ Ամերիկան կորցրել է սեփական արտաքին քաղաքականության հանդեպ վերահսկողությունը եւ այդ մասին պետք է խոսել ու բարձրաձայնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կրեմլի կոշտ պատասխանը Փաշինյանին չուշացավ

Կրեմլի կոշտ պատասխանը Փաշինյանին չուշացավ Mon, 24 Aug 2026 21:30:13 +0400 Եթե ​​Երևանին այլևս պետք…

13 րոպե ago

Եղիշե Չարենցի արձանը հատուկ էինք ընտրել

Եղիշե Չարենցի արձանը հատուկ էինք ընտրել Mon, 24 Aug 2026 21:15:32 +0400 «Հանրային դաշինք» քաղաքացիական…

28 րոպե ago

Շիզոֆրենիկ և սատանայական․ Մեդվեդևը՝ Փաշինյանի մասին

Շիզոֆրենիկ և սատանայական․ Մեդվեդևը՝ Փաշինյանի մասին Mon, 24 Aug 2026 21:12:24 +0400 Հայաստանը «երբեք չի…

31 րոպե ago

Գազամատակարարումը կդադարեցվի մի շարք հասցեներով

Գազամատակարարումը կդադարեցվի մի շարք հասցեներով Mon, 24 Aug 2026 21:08:57 +0400 «Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են,…

35 րոպե ago

«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ Անկախության Հռչակագիր

«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ Անկախության Հռչակագիր Mon, 24 Aug 2026 21:02:47 +0400 1990 թվականի օգոստոսի…

41 րոպե ago

Սկսել են արտադրել իրենց «Կալաշնիկով» ինքնաձիգները

Սկսել են արտադրել իրենց «Կալաշնիկով» ինքնաձիգները Mon, 24 Aug 2026 21:00:38 +0400 Ռուս-Հնդկական Indo-Russian Rifles…

43 րոպե ago