Մասիսը ասֆալտապատել է, Երեւանը` թողել քարուքանդ

Մասիսը ասֆալտապատել է, Երեւանը` թողել քարուքանդ

Sat, 21 Mar 2026 19:45:09 +0400


«Հրապարակ»֊ին է դիմել Խարբերդի 8֊րդ փողոցի բնակիչ Թերեզան` ահազանգելով, որ Խարբերդում փողոցները քարուքանդ եղած են։

«Ընդհանրպես չեն ասֆալտապատել, շեբենն էլ բնակիչներն են լցրել, եւ եիբ անձրեւ է գալիս` շեբենը քշում-տանում է»։

Կինը նշեց, որ պատկան մարմիններին չեն դիմել, քանի որ հույս չունեն նրանցից։

«Չենք դիմել, որովհետեւ բնակիչներն ասում են՝ հոգնել են, խոստանում են կանեն ու չեն անում։ Փողոցներ կան, որ ասֆասլտապատվել են, բայց մեր փողոցը չի ասֆալտապատվել։ Մի քանի տարի առաջ պետք է գազաֆիկացվեր, տրուբաներ անցկացրին, դա այդպես մնաց, մենք գումար ենք հավաքում, մեքենաներով շեբեն ենք գնում, լցնում ենք։ Ոնց որ նախնադարյան տարածք լինի։ Մի փոքր հատված կա, որը Մասիսի քաղաքացինն է, նա ասֆալտապատում է, երեւանի հատվածն էլ մնում է առանց անելու։ Մասիսը գերեզմանի ճանապարհը ասֆալատապեց, Երեւանինը՝ մնաց»,֊նշեց բնակիչը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարապետյանը դիմել է քաղաքացիներին

Կարապետյանը դիմել է քաղաքացիներին Fri, 13 Mar 2026 19:55:00 +0400 Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով