Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

ԱՄՆ Պետդեպը հատուկ զգուշացրել է իր քաղաքացիներին

ԱՄՆ Պետդեպը հատուկ զգուշացրել է իր քաղաքացիներին

Mon, 23 Mar 2026 14:30:38 +0400


ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել իր քաղաքացիներին ամբողջ աշխարհում, մասնավորապես Մերձավոր Արևելքում, զգույշ լինել՝ անվտանգության սպառնալիքների աճի պատճառով։ Համապատասխան նախազգուշացումը տեղադրվել է գերատեսչության կայքում։

«Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս ամբողջ աշխարհում, մասնավորապես Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին, ցուցաբերել առավելագույն զգույշություն։ Նրանք պետք է հետևեն ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսությունների կողմից տրված անվտանգության մասին նախազգուշացումներում տրված ուղեցույցներին», – ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշել է, որ ԱՄՆ մի քանի դիվանագիտական ​​առաքելություններ արդեն ենթարկվել են հարձակման, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից դուրս։ Պետդեպարտամենտը նաև նշում է, որ ԱՄՆ շահերը ներկայացնող այլ հաստատություններ նույնպես կարող են թիրախավորվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանը կարող է հորդորել իր քաղաքացիներին` չայցելել Հայաստան

Ռուսաստանը կարող է հորդորել իր քաղաքացիներին` չայցելել Հայաստան Fri, 07 Aug 2026 17:30:17 +0400 Ռուսաստանի …