Միքայել սրբազանը մասնակցում է պատարագին.Յոթ Վերքն աննախադեպ բազմամարդ է (տեսանյութ)

Միքայել սրբազանը մասնակցում է պատարագին.Յոթ Վերքն աննախադեպ բազմամարդ է (տեսանյութ)

Sun, 22 Mar 2026 11:00:04 +0400


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի ներկայությունն այսօր առանձնահատուկ շունչ հաղորդեց պատարագին։ Չնայած նրան, որ դատարանի որոշմամբ նա իրավունք ունի մասնակցելու եկեղեցական արարողություններին, սակայն չի կարող անձամբ պատարագ մատուցել, նրա ներկայությունը միայն արդեն բավական էր հավատացյալների համար։

Այդ լուրը դեռ նախապես համախմբել էր Շիրակի գրեթե ողջ հավատացյալ համայնքին։ Յոթ Վերք եկեղեցին աննախադեպ մարդաշատ էր․ մարդիկ եկել էին տեսնելու, աղոթելու և իրենց աջակցությունը հայտնելու սրբազանին։

Սրբազանին տեսնելուն պես հավատացյալների մեջ նկատելի ոգևորություն առաջացավ․ շատերը մոտենում էին, խոսք փոխանակում կամ պարզապես փորձում գտնվել նրա կողքին։ Թեպետ սրբազանը պատարագը չէր վարում, սակայն նրա ներկայությամբ արարողությունը ձեռք էր բերել յուրահատուկ խորհրդանշական նշանակություն։ Ինչպես նշում էին ներկաները՝ բավական է հենց նրա ներկայությունը՝ ուժ և հավատ ներշնչելու համար։

Հատկանշական էր նաև, որ սրբազանը նստած էր իր աթոռին, ինչը ևս կարևոր խորհրդանշական նշանակություն ուներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իրանական վարչակարգը «ճաքեր չի տալիս»` ըստ ամերիկյան հետախուզության

Իրանական վարչակարգը «ճաքեր չի տալիս»` ըստ ամերիկյան հետախուզության Sun, 22 Mar 2026 12:30:05 +0400 Ամերիկյան…

19 րոպե ago

Հաստատուն խաղաղության հասնելու համար մեզ անհրաժեշտ է ուժեղ դիվանագիտություն (տեսանյութ)

Հաստատուն խաղաղության հասնելու համար մեզ անհրաժեշտ է ուժեղ դիվանագիտություն (տեսանյութ) Sun, 22 Mar 2026 12:15:07…

34 րոպե ago

Մի բան ակնհայտ է և անհերքելի․ մենք խոսում ենք փաստերով

Մի բան ակնհայտ է և անհերքելի․ մենք խոսում ենք փաստերով Sun, 22 Mar 2026 12:08:00…

41 րոպե ago

Արհեստական բանականության հզորությունները ձեռնտու կլինի տեղակայել տիեզերքում․ Իլոն Մասկ

Արհեստական բանականության հզորությունները ձեռնտու կլինի տեղակայել տիեզերքում․ Իլոն Մասկ Sun, 22 Mar 2026 12:00:20 +0400…

49 րոպե ago

44-օրյա պատերազմի մասնակիցը իր հետ բերել էր զենք-զինամթերք, որը կամովին հանձնել է

44-օրյա պատերազմի մասնակիցը իր հետ բերել էր զենք-զինամթերք, որը կամովին հանձնել է Sun, 22 Mar…

1 ժամ ago

Փաշինյանը հունից դուրս եկավ

Փաշինյանը հունից դուրս եկավ Sun, 22 Mar 2026 11:38:12 +0400 Latest news from Secure News…

1 ժամ ago