Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Միքայել սրբազանը մասնակցում է պատարագին.Յոթ Վերքն աննախադեպ բազմամարդ է (տեսանյութ)

Միքայել սրբազանը մասնակցում է պատարագին.Յոթ Վերքն աննախադեպ բազմամարդ է (տեսանյութ)

Sun, 22 Mar 2026 11:00:04 +0400


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի ներկայությունն այսօր առանձնահատուկ շունչ հաղորդեց պատարագին։ Չնայած նրան, որ դատարանի որոշմամբ նա իրավունք ունի մասնակցելու եկեղեցական արարողություններին, սակայն չի կարող անձամբ պատարագ մատուցել, նրա ներկայությունը միայն արդեն բավական էր հավատացյալների համար։

Այդ լուրը դեռ նախապես համախմբել էր Շիրակի գրեթե ողջ հավատացյալ համայնքին։ Յոթ Վերք եկեղեցին աննախադեպ մարդաշատ էր․ մարդիկ եկել էին տեսնելու, աղոթելու և իրենց աջակցությունը հայտնելու սրբազանին։

Սրբազանին տեսնելուն պես հավատացյալների մեջ նկատելի ոգևորություն առաջացավ․ շատերը մոտենում էին, խոսք փոխանակում կամ պարզապես փորձում գտնվել նրա կողքին։ Թեպետ սրբազանը պատարագը չէր վարում, սակայն նրա ներկայությամբ արարողությունը ձեռք էր բերել յուրահատուկ խորհրդանշական նշանակություն։ Ինչպես նշում էին ներկաները՝ բավական է հենց նրա ներկայությունը՝ ուժ և հավատ ներշնչելու համար։

Հատկանշական էր նաև, որ սրբազանը նստած էր իր աթոռին, ինչը ևս կարևոր խորհրդանշական նշանակություն ուներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է Հարություն Մկրտչյանին

Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է Հարություն Մկրտչյանին Tue, 12 May 2026 14:27:28 +0400 Բագրատ արքեպիսկոպոս …