Հինգշաբթի , 26 Մարտի 2026

Իրանական վարչակարգը «ճաքեր չի տալիս»` ըստ ամերիկյան հետախուզության

Իրանական վարչակարգը «ճաքեր չի տալիս»` ըստ ամերիկյան հետախուզության

Sun, 22 Mar 2026 12:30:05 +0400


Ամերիկյան հետախուզական ծառայությունները հայտարարել են օրենսդիրներին, որ չեն տեսնում նախանշաններ, որ իրանական գործող վարչակարգը շուտով կարող է կործանվել, չնայած այն բանին, որ Իսլամական Հանրապետության դեմ ակտիվ ռազմական գործողություն է իրականացվում։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Համաձայն հաղորդման, Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեթքլիֆն ու ԱՄՆ ՊՆ Հետախուզական վարչության ղեկավար Ջեյմս Ադամսը հինգշաբթի օրը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած լսումների՝ մամուլի համար փակ հատվածում հայտարարել են, որ իրանական գործող կրոնապետական համակարգը դեռ պահպանում է իր կայունությունն ու կենսունակությունը եւ չկան նախանշաններ, որոնք կվկայեին, որ այն շուտով կարող է կործանվել։ Ավելին, ամերիկյան հետախուզական մարմինները դեռ փորձում են որոշել, թե ներկայումս ովքեր են իրանական ղեկավար շրջանակներում առանցքային դերակատարները եւ ստանալ ավելի շատ տեղեկություններ նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դժվար թե լինի ավելի ոչ ադեկվատ ղեկավար, քան Նիկոլն է

Դժվար թե լինի ավելի ոչ ադեկվատ ղեկավար, քան Նիկոլն է Wed, 25 Mar 2026 17:45:46 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով