Պատերազմը կարող է շարունակվել եւս 2-3 շաբաթ․ Հաքան Ֆիդան

Պատերազմը կարող է շարունակվել եւս 2-3 շաբաթ․ Հաքան Ֆիդան

Sun, 22 Mar 2026 13:30:00 +0400


Ընթացիկ գնահատումների համաձայն՝ Պարսից ծոցում ներկայիս պատերազմական իրավիճակը կարող է շարունակվել եւս 2-3 շաբաթ։ Առանցքային նշանակություն ունի պատերազմի դադարեցման համար Միացյալ Նահանգների դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իրանական հակամարտությանը։ Նա նաեւ ասել է, որ Իսրայելը կփորձի ամեն գնով ճնշումներ գործադրել ԱՄՆ վրա եւ խանգարել հրադադարի համաձայնության կայացմանը կամ հնարավորինսշուտ խաղաղության կնքմանը։ Ավելի ու ավելի հաճախ են հնչում տեսակետներ, որ ԱՄՆ եւ Իսրայելի նախնական «ընդհանուր հայտարարի եկած» տեսակետներում այժմ ավելի ու ավելի շատ են տարաձայնությունները։ Դա, ըստ Ֆիդանի կարող է հանգեցնել ձգձգվող պատերազմի։ Այս մասին հայտնում է TRT-ն։ Թուրքական պետության թիվ մեկ դիվանագետը նաեւ ասել է, որ քանի դեռ շարունակվում է պատերազմը, քիչ հավանականություն կա, որ բանակցություններ կարող են տեղի ունենալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում

Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում Sat, 18 Apr 2026 15:15:43 +0400 Երեկ Սամվել Կարապետյանի տնային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով