Պատրաստ ենք հարթակ տրամադրել Ռուս-Ուկրաինական բանակցությունների համար․ ԱԳ նախարար

Պատրաստ ենք հարթակ տրամադրել Ռուս-Ուկրաինական բանակցությունների համար․ ԱԳ նախարար

Sun, 22 Mar 2026 17:00:00 +0400


Շվեյցարական Համադաշնության ԱԳ նախարար Ինյացիո Կասիսը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հարթակ տրամադրել Ռուս-Ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է Le Temps պարբերականը։ Ի պատասխան համապատասխան հարցին, թե արդյոք Բերնը պատրաստ է հյուրընկալել Ուկրաինական կարգավորման բանակցությունների հաջորդ հնարավոր ռաունդը, նախարար Կասիսը ասել է՝ «Կարծում եմ՝ այո»։ Նա նաեւ մանրամասնել է, որ Շվեյցարիան ի վիճակի է կազմակերպել նմանատիպ միջոցառում։ Հիշեցնենք, որ Ռուս-Ամերիկա-Ուկրաինական բանակցություններ արդեն մեկ անգամ տեղի ունեցալ են Ժնեւում՝ փետրվարի 17-18-ին։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ բանակցությունները ծանր են, բայց գործնական։ Առաջիկայում, ըստ նրա, Ուկրաինական կարգավորման հարցով նոր հանդիպում կլինի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լարիջանիի սպանությունը շատ ցավոտ է Իրանի համար

Լարիջանիի սպանությունը շատ ցավոտ է Իրանի համար Fri, 20 Mar 2026 17:30:32 +0400 Իրանի ազգային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով