Արձանագրվեց ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ․ Լիլիթ Գալստյան

Արձանագրվեց ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ․ Լիլիթ Գալստյան

Sun, 22 Mar 2026 17:45:25 +0400


«Ամենայն Հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ին չարտոնեցին մասնակցելու Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց։

Աներկբա է՝ չարտոնեց անձամբ Ն․ Փաշինյանը, քանզի նա է կառավարությունը, միաժամանակ՝ գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, հոգևոր բարենորոգիչը, կադրերի բաժնի վարիչը և առհասարակ՝ ամեն-ամեն բան․․․։

Ու թեև վաղուց Ալֆրեդ Հիչկոկի չավարտվող ֆիլմ հիշեցնող մեր իրականության մեջ ոչինչ այլևս չի զարմացնում, այուամենայնիվ, չեմ կարող ցավով, ամոթով ու նողկանքով չարձանագրել, որ սա ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ փոքրոգության ու վրեժխնդրության հերթական քայլն է, այլև արգահատելի վերաբերմունք եղբայրական Վրաց ժողովրդի, նրա կորստի և սգի նկատմամբ։

Սա նաև դիվանագիտական կարճատեսության ցցուն ու աններելի ակտ է՝ տարածաշրջանի հիմնական ու դարավոր բարեկամ երկրի՝ սեփական եկեղեցու բացառիկությունը գնահատող և խնկարկող եղբայրական վրաց ժողովրդի հանդեպ։ Նաև արհամարհանք հայ ժողովրդի անանդույթներին ու արժանապատվությանը։

Եվ իշխող ողջ վարչախմբում չգտնվեց գեթ մեկը, որը համարձակություն կունենար բարձրաձայնելու, կանխելու, ընդվզելու այս ոչ մարդկային, ոչ քրիստոնեական, ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական, ոչ պետական վարքը․․․

Հ․Գ․ Ուրախ ավտոբուսում աշխարհը հավերժական ճոճք է թվում, ուր խաշած կարտոֆիլի գոլորշու մեջ փակվել են բոլոր հորիզոնները»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ

Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ Sat, 31 Oct 2026 00:15:17 +0400 Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու պատրիարք…

7 ժամ ago

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել Sat, 31 Oct 2026 00:00:50 +0400 Եվրահանձնաժողովը կոչ է…

8 ժամ ago

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով Fri, 30 Oct 2026 23:55:39…

8 ժամ ago

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին Fri, 30 Oct 2026…

8 ժամ ago

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ Fri, 30 Oct 2026 23:30:25 +0400 Արդեն 20-րդ…

8 ժամ ago

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը Fri, 30 Oct…

8 ժամ ago