Սաուդյան Արաբիայով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից ՀՀ է վերադարձել 16 անձ

Սաուդյան Արաբիայով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից ՀՀ է վերադարձել 16 անձ

Sun, 22 Mar 2026 18:00:00 +0400


Փետրվարի 28-ից ի վեր Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու հետևանքով՝ հայրենադարձման նպատակով ՀՀ դեսպանություն է դիմել ՀՀ շուրջ 33 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

ՀՀ 33 քաղաքացիներին Քուվեյթով ՀՀ դեսպանությունն օժանդակել է Սաուդյան Արաբիայի մուտքի արտոնագիր ստանալու հարցում։

Մարտի 14-ից-16-ը Սաուդյան Արաբիայի Հաֆար ալ-Բատին քաղաքի օդանավակայանով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից Հայաստան են վերադարձել փետրվարի 28-ից Քուվեյթում մնացած մի խումբ ՀՀ քաղաքացիներ՝ 16 անձ: Քուվեյթում այդ ընթացքում նրանց գիշերակացն ու սնունդն ամբողջությամբ հոգացել է քուվեյթյան «Ջազիրա» ավիաընկերությունը, որը նաև կազմակերպել էր ՀՀ քաղաքացիների վերադարձը:
Մարտի 17-18-ն Քուվեյթում ՀՀ դեսպանությունն աջակցել է Հայաստանի ևս 9 քաղաքացու վերադարձին Քուվեյթ-Ռիյադ-Թբիլիսի-Երևան երթուղով։ Քուվեյթում ՀՀ դեսպան Արսեն Առաքելյանի ուղեկցությամբ Քուվեյթում գտնվող 9 քաղաքացիներ մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադ։ Ցամաքային ուղևորափոխադրումը ՀՀ դեսպանության կողմից իրականացվել է անվճար։ Նրանց թվում է եղել նաև ԵՊՀ ուսանողների խումբը:

ՀՀ քաղաքացիներից մեկը Քուվեյթը լքել է իր նախընտրած ուղով, 2-ը՝ պլանավորում են վերադառնալ ՀՀ և 5-ը՝ նախընտրել են չլքել Քուվեյթը։ Քննարկումներ են ընթանում քուվեյթյան «Ջազիրա» ավիաընկերության հետ՝ Սաուդյան Արաբիա-Թբիլիսի չվերթն իրականացնելու նպատակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կաթողիկոս-պատրիարքի մահը «մեր» քննչականի համար «ասնավանի չի»

Կաթողիկոս-պատրիարքի մահը «մեր» քննչականի համար «ասնավանի չի» Sun, 22 Mar 2026 22:00:00 +0400 Մինչ շաբաթ-կիրակի…

9 րոպե ago

Ալիևյան հանցագործությանը ամենաշատ օժանդակած հայը իրավունք չունի մուննաթ գալու

Ալիևյան հանցագործությանը ամենաշատ օժանդակած հայը իրավունք չունի մուննաթ գալու Sun, 22 Mar 2026 21:49:49 +0400…

20 րոպե ago

Չկա մի երկիր, որտեղ կհանդուրժվի բռնի տեղահանվածին «այ փախածներ»-ով դիմելը

Չկա մի երկիր, որտեղ կհանդուրժվի բռնի տեղահանվածին «այ փախածներ»-ով դիմելը Sun, 22 Mar 2026 21:42:00…

27 րոպե ago

Աշխարհահռչակ երգչուհու համերգի տոսմերը շարունակվում են վաճառվել՝ չնայած պատերազմին

Աշխարհահռչակ երգչուհու համերգի տոսմերը շարունակվում են վաճառվել՝ չնայած պատերազմին Sun, 22 Mar 2026 21:30:00 +0400…

39 րոպե ago

Բյուր օրհնություն Ձեզ․ Բագրատ Սրբազանի նամակը` Արմինե Մոսիյանին

Բյուր օրհնություն Ձեզ․ Բագրատ Սրբազանի նամակը` Արմինե Մոսիյանին Sun, 22 Mar 2026 21:19:29 +0400 Շատ…

50 րոպե ago

Քեռուն չեն սովորեցնի ինչպես դոմփել

Քեռուն չեն սովորեցնի ինչպես դոմփել Sun, 22 Mar 2026 21:15:46 +0400 ՀՅԴ-ին քաղաքական դաշտում կողմնորոշվելու…

54 րոպե ago