Ալիևյան հանցագործությանը ամենաշատ օժանդակած հայը իրավունք չունի մուննաթ գալու

Ալիևյան հանցագործությանը ամենաշատ օժանդակած հայը իրավունք չունի մուննաթ գալու

Sun, 22 Mar 2026 21:49:49 +0400


Հարգանքներս ու երախտագիտությունս Արմինե Մոսիյանին, ով իր հոր արժանի զավակն է և ում հետ շուրջ 15 տարի ընկերներ ենք:
Իսկ Արցախի ժողովրդի ցեղասպանության ու հայրենազրկման ալիևյան հանցագործությանը ամենաշատ օժանդակած հայը (էլ չասեմ՝ պետության «ղեկավարը») պարզապես իրավունք չունի մուննաթ գալու իրենց բնական իրավունքների ու հույզերի մասին խոսող արցախցիների վրա, արժանապատիվ մոր ու երեխայի վրա, հլը մի հատ էլ մեզ անվանի «փախածներ»:

Թե ում երեսից և ինչից ենք փախել (այն էլ՝ լքված ու միայնակ կերպով արժանապատվության մարտ տալուց հետո), դեռ պատմությունը կգնահատի:

Իսկ արցախցի «քույրերի ու եղբայրների» ինտեգրման մասին ո՞վ էր մի քանի օր առաջ խոսում, հանձնարարություններ ու խոստումներ շռայլում: Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով…

Ահա հերթական ապացույցը, թե ում կողմից է այս տարիների ընթացքում կառավարվել արցախցիների դեմ ատելության քարոզը իշխանական ու պետական ալիքներով և թե ինչու գեթ մեկ անձ պատասխանատվության չի ենթարկվել այդ հանցագործությունների համար՝ ի տարբերություն իրենց նախընտրած ու պատվիրած դրվագների, ինչի համար կին ու երեխա էլ են բերման ենթարկում, մարդկանց ասֆալտին էլ են փռում ու հասցնում մահվան դուռը:

Հ.Գ. Հորդորում եմ բոլոր սրտացավ անձանց այս օրերին առանձնահատուկ կերպով արձանագրել արցախցիների դեմ ատելության, խտրականության, անհանդուրժողականության ու թշնամանքի քարոզի և բռնության գործադրման հրապարակային կոչերի դեպքերը և հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնել իրավապահ մարմիններին:

Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ով էր Սերգեյ Պողոսյանը․ «Արարատ-73»-ի ոսկե սերնդի ֆուտբոլիստի պատմությունը

Ով էր Սերգեյ Պողոսյանը․ «Արարատ-73»-ի ոսկե սերնդի ֆուտբոլիստի պատմությունը Tue, 15 Sep 2026 16:15:33 +0400…

9 րոպե ago

Սրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա Յոլյան

Սրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա Յոլյան Tue, 15 Sep…

21 րոպե ago

«Վիվալդի»․ Կիևը հատուկ և ջախջախիչ գործողություն է սկսել

«Վիվալդի»․ Կիևը հատուկ և ջախջախիչ գործողություն է սկսել Tue, 15 Sep 2026 16:00:43 +0400 Ուկրաինայի…

23 րոպե ago

#Ուղիղ․ Նարեկ Կարապետյանի եւ Ալիկ Ալեքսանյանի գործով առաջին նիստն է

#Ուղիղ․ Նարեկ Կարապետյանի եւ Ալիկ Ալեքսանյանի գործով առաջին նիստն է Tue, 15 Sep 2026 15:59:31…

25 րոպե ago

Պարոն Եղոյան, «մագնի բ6»-ը լավ օգնում ա, կուզե՞ք՝ բերեմ

Պարոն Եղոյան, «մագնի բ6»-ը լավ օգնում ա, կուզե՞ք՝ բերեմ Tue, 15 Sep 2026 15:56:45 +0400…

27 րոպե ago

Ժողովրդի անունից մի՛ խոսիր, քո՛ անունից խոսիր․․․

Ժողովրդի անունից մի՛ խոսիր, քո՛ անունից խոսիր․․․ Tue, 15 Sep 2026 15:45:09 +0400 Կառավարության անդամների…

39 րոպե ago