Ում է ծառայում այժմ մամուլի շենքը
Sun, 22 Mar 2026 20:00:28 +0400
1980-ականների սկզբին կառուցված մամուլի շենքը մինչև բոլորովին վերջերս ծառայում էր տարբեր լրատվամիջոցների, մամուլի ակումբների, ամսագրերի և այլն: Շենքը գործում էր անվանը համահունչ այնտեղ աշխատում էին տարբեր օրաթերթերի խմբագրություններ, օրինակ «Առավոտ»-ի խմբագրությունը և այլն, սակայն Փաշինյանի իշխանության թեթև ձեռքով՝ հերթով, 2018-ից ի վեր բոլոր լրատվամիջոցները տարբեր պատրվակներով դուրս բերվեցին բարձրահարկ շենքից, որը գտնվում էր բավականին անբարվոք վիճակում, և պարզվում է վերջին շրջանում տարբեր նպատակներով քաղաքային իշխանություններն այն վարձակալության են հանձնել:
Օրինակ մամուլի շենքի 4-րդ հարկը վարձակալության են հանձնել նիկոլական դերասան Հովհաննես Դավթյանին, որը «Սրբազան պայքար»-ի մասնակիցներին 2 տարի առաջ անվանել էր «շուն», «փողով ակցիա անողներ», ինչը մեծ աղմուկ էր առաջացրել: Այժմ նույն մամուլի շենքի 4-րդ հարկում գործում է Դավթյանի հիմնադրած HD arena թատրոնը: Թատրոնից մեզ տեղեկացրին, որ մամուլի շենք տեղափոխվել են մեկ ամիս առաջ: