Ինչքան ուզում է խաղարկել հայի, մարդասերի, միևնույնն է, տակից «сбой» է տալիս և վերադառնում է «заводской настройка»-ների ռեժիմի

Ինչքան ուզում է խաղարկել հայի, մարդասերի, միևնույնն է, տակից «сбой» է տալիս և վերադառնում է «заводской настройка»-ների ռեժիմի

Sun, 22 Mar 2026 20:28:33 +0400


Այսօր բոլորիս աչքի առաջ ականատես եղանք ստախոսության, մանիպուլյացիայի, էժան «կռուտիտի» հերթական դասական դրսևորմանը։ Նիկոլ Փաշինյանը դարձյալ ցույց տվեց, թե իրականում ինչ է թաքնված ամբողջ օրը «եղբայր ջան», «հայրիկ ջան» ասող «բարի ու հոգատար» մարդու դիմակի տակ, ինչ ագրեսիվ ու անզուսպ է նա այն դեպքում, երբ իր քիմքին տհաճ թեզեր ու արտահայտություններ է լսում։

Էդ պահին նա միանգամից դառնում է անադեկվատ, անկառավարելի, հոխորտացող մի կերպար, ով չի էլ հասկանում իր ասածի, քայլերի, գործողությունների հետևանքները, ավելին, անգամ չի էլ «հիշում», թե ինչ է ասել րոպեներ առաջ ու չքմեղացած դեմքով ասում, թե՝ «ո՞նց, ես տենց բան եմ ասել»։

Հիշյալ կերպարի գերագույն ֆենոմններից մեկը կայանում է նրանում, որ ցանկացած լարված պահի, երբ հասկանում է, որ իր քայլն ունի լայն արձագանք, ու հանրային պարսավանքի է ենթարկվում և հնարավոր է «ձնագնդի էֆեկտ» ստանա, միանգամից կանխում է՝ հրապարակավ ներողություն խնդրելով։

Կարճ ասած՝ մարդն ինչքան ուզում է խաղարկել հայի, մարդասերի, ժողովրդավարի, առավել ևս «վարչապետի» պարտիան միևնույնն է, տակից «сбой» է տալիս և նա վերադառնում է «заводской настройка»-ների ռեժիմի։

Արցախցի հերոսի աղջկա, մանկահասակ երեխայի մոր նկատմամբ այսօրվա վերաբերմունքը բնավ էլ պատահականություն չէ, առավել ևս լեզվի սայթաքում կամ էմոցիոնալ պոռթկում։ Այն ունի շատ խորը, ստվերային արմատներ և գալիս է դեռ 90-ականներից, երբ նա դեռ թերթոններում «օդից կախված» հոդվածներ էր գրում։

Հ.գ. Թե բա պահքի մեջ եմ. դրան ասեք, որ պահք պահելը մենակ ծամելու մեջ սահմանափակումներ անելը չի, պիտի հոգիդ էլ մաքրես, եթե իհարկե ունես:

Արմեն Հովասափյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կերակրատա՞շտ, թե՞ զարգացող Հայաստան

Կերակրատա՞շտ, թե՞ զարգացող Հայաստան Thu, 04 Jun 2026 14:45:45 +0400 Այն, ինչ ձախողվեց 2015-2017թթ-ին, կյանքի…

8 րոպե ago

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը Thu, 04 Jun 2026 14:34:55 +0400 Հունիսի 7-ին…

19 րոպե ago

Նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ զեկույց է հրապարակվելու

Նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ զեկույց է հրապարակվելու Thu, 04 Jun 2026 14:32:25 +0400 Փաստաբան…

22 րոպե ago

Անկարան պնդում է՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն անցյալում է

Անկարան պնդում է՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն անցյալում է Thu, 04 Jun 2026 14:30:12 +0400 Թուրքիայի…

24 րոպե ago

Ադրբեջանից դիզվառելիքի մեծ խմբաքանակ է գալիս Հայաստան

Ադրբեջանից դիզվառելիքի մեծ խմբաքանակ է գալիս Հայաստան Thu, 04 Jun 2026 14:23:49 +0400 Ադրբեջանից Հայաստան…

30 րոպե ago

Մեր քաղաքական նպատակը միայն իշխանափոխությունը չէ

Մեր քաղաքական նպատակը միայն իշխանափոխությունը չէ Thu, 04 Jun 2026 14:23:25 +0400 ՀՀ երկրորդ նախագահ,…

31 րոպե ago