Բյուր օրհնություն Ձեզ․ Բագրատ Սրբազանի նամակը` Արմինե Մոսիյանին
Sun, 22 Mar 2026 21:19:29 +0400

Շատ սիրելի’ Արմինե,
Ամբողջ սրտով և սիրով իմ զորակցությունը, օրհնությունը, գնահատանքը և շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ արցախյան ուղղամտությանն ու համարձակությանը հատուկ, այսօր ուղղակիորեն վերստին մերկացրել եք չարիքին և իր էությունը:
Աստծո կամոք թե’ Ձեր զավակը, և թե’ մենք բոլորս կվերադառնանք Արցախ` մեր հարազատ և անկրկնելի Տուն-Հայրենիքը:
Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը:
Բյուր օրհնություն Ձեզ, իմ հրաշալի Արցախահամ, Արցախաբույր, Արցախացած քույր:
Չե’մ մոռանալու հանուն Քեզ, Հայաստան,
Չե’մ ներելու հանուն Քեզ, Արցախ…
Հաղթանակն այլընտրանք չունի…
Սիրով և աղոթքով`
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
22.03.2026

Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր