Կուբան նախապատրաստվում է ԱՄՆ-ի ներխուժմանը
Mon, 23 Mar 2026 09:00:06 +0400

Կուբայի զինված ուժերն սկսել են պատրաստվել ԱՄՆ-ի հնարավոր ագրեսիային։ Այս մասին մարտի 22-ին հայտարարել է փոխարտգործնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն։
«Մեր զինվորականները միշտ պատրաստ են, և իրականում նրանք ներկայում պատրաստվում են (ԱՄՆ-ի կողմից – խմբ.) հնարավոր ռազմական ագրեսիային»,- ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում։
Ֆերնանդես դե Կոսիոն ընդգծել է, որ հակամարտության հնարավորությունն անտեսելը միամտություն կլինի՝ հաշվի առնելով ներկայիս համաշխարհային իրավիճակը։ Նա նաև նշել է, որ Կուբայի ղեկավարությունն անկեղծորեն հույս ունի խուսափելու ռազմական հակամարտությունից։
Ավելին, Կուբայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի տեսնում որևէ արդարացում հնարավոր ագրեսիայի համար և չի հասկանում այն պատճառները, որոնք կարող են հանգեցնել ռազմական գործողությունների բռնկմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր