Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Ռեկորդային բարձր անվանական արժեքով թղթադրամ է ներդրվել շրջանառության մեջ

Ռեկորդային բարձր անվանական արժեքով թղթադրամ է ներդրվել շրջանառության մեջ

Sun, 22 Mar 2026 23:45:12 +0400


Իրանը շրջանառության մեջ է դրել ռեկորդային բարձր անվանական արժեքով՝ 10 միլիոն ռիալ անվանական արժեքով թղթադրամ։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Հաղորդման համաձայն, նման որոշում իշխանությունները կայացրել են, որպեսզի պայքարեն կանխիկ փողի պահանջարկի աճի եւ թանկացումների դեմ, որոնք հատկապես սրվել են Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ եւ Իսրայելի կողմից իրականացվող ներկայիս արշավանքի պատճառով։ Նոր թղթադրամը համարժեք է 7 դոլարին։ Թղթադրամը վարդագույն երանգ ունի։ Պատկերված է Յեզդ քաղաքում գտնվող 9-րդ դարի Ջամեի մզկիթը, իսկ դարերեսին՝ Բամի միջնաբերդը։ Նշենք, որ այս տարվա փետրվարին էլ շրջանառության մեջ էր դրվել 5 միլիոն անվանական արժեքով իրանական ռիալի թղթադրամը։ Քանի որ կա մտավախություն, որ էլեկտրոնային համակարգերը կարող են գործել խափանումներով, շարքային իրանցիները նախընտրում են իրենց դրամական միջոցները պահել կանխիկ ձեւով եւ մասսայաբար կանխիկացումներ են անում, ինչը առաջացրել է մեծ հերթեր բանկոմատների մոտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավելի քան 46 հազար դոլար՝ եվրոպացիների կեցության համար

Ավելի քան 46 հազար դոլար՝ եվրոպացիների կեցության համար Tue, 19 May 2026 21:45:43 +0400 Հրապարակվել …