Բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Mon, 23 Mar 2026 09:45:14 +0400


Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կմոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն.Դ.-ն իր ընկերների՝ Ա.Զ.-ի և Գ.Զ.-ի հետ միասին, քարակաքավ որսալու նպատակով՝ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին իր ավտոմեքենայով գնացել է Վայոց ձորի մարզի Մոզրով բնակավայրի «Ջաֆարի ձոր» անվամբ հայտնի տարածք, որտեղ իր կողմից ապօրինի ձեռք բերված որսորդական ակոսափող հրազենով ապօրինի որսացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2025 թվականի օգոստոսի 20-ի հրամանով սահմանված հավելվածի ցանկի մեջ չներառված, Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 3 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

Այնուհետև, Գ.Զ.-ն և Ա.Զ.-ն գնալով որսված կենդանու ուղղությամբ՝ հայտնաբերել են այն և տեղափոխել ձորամիջյան առվակի ափ, որտեղ իրար օգնելով մորթել են, դրել պոլիէթիլենային տոպրակներում, տեղափոխել ու տեղավորել են ավտոմեքենայի մեջ և շարժվել դեպի Եղեգնաձոր քաղաքի ուղղությամբ, սակայն վերադառնալու ճանապարհին նկատելով ավտոմեքենա և կասկածելով, որ դրանում հնարավոր է լինեն ոստիկանության ծառայողներ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով՝ հանցագործության գործիք հանդիսացած հրազենը և տոպրակները դուրս են հանել ավտոմեքենայից ու նետել աննկատ վայր:

Ն.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ապօրինի որսը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), Գ.Զ.-ի և Ա.Զ.-ի նկատմամբ՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը):

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը վերականգնվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դուք պատկերացնու՞մ եք՝ էս մարդը ինչ աստիճանի շիզոֆրենիկ է

Դուք պատկերացնու՞մ եք՝ էս մարդը ինչ աստիճանի շիզոֆրենիկ է Tue, 12 May 2026 14:51:35 +0400…

3 րոպե ago

Որ Նիկոլի վրա ջուր լցնեին, կասեր՝ Վարդավառ է․․․

Որ Նիկոլի վրա ջուր լցնեին, կասեր՝ Վարդավառ է․․․ Tue, 12 May 2026 14:45:58 +0400 Մի…

9 րոպե ago

Մխիթարյանը կարևոր հայտարարությամբ հանդես կգա

Մխիթարյանը կարևոր հայտարարությամբ հանդես կգա Tue, 12 May 2026 14:31:16 +0400 «Ինտերի» 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ…

24 րոպե ago

Հնդկաստանը հերքում է՝ ռուսական գազից չեն հրաժարվել

Հնդկաստանը հերքում է՝ ռուսական գազից չեն հրաժարվել Tue, 12 May 2026 14:30:13 +0400 Հնդկաստանի նավթի…

25 րոպե ago

Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է Հարություն Մկրտչյանին

Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է Հարություն Մկրտչյանին Tue, 12 May 2026 14:27:28 +0400 Բագրատ արքեպիսկոպոս…

27 րոպե ago

Նարեկ Կարապետյանը գյուղացիներին ներկայացնում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերը

Նարեկ Կարապետյանը գյուղացիներին ներկայացնում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերը Tue, 12 May 2026 14:18:50…

36 րոպե ago