Նիկոլների կազմակերպածը ոչինչ էլ չի փոխելու

Նիկոլների կազմակերպածը ոչինչ էլ չի փոխելու

Mon, 23 Mar 2026 12:04:25 +0400


Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնել է, որ շարունակվում են հանդիպումները տեղահանված արցախցիների հետ, և այս անգամ հերթական քննարկումը տեղի է ունեցել Գյումրիում։ Նրա խոսքով՝ կարճ ժամանակում սա արդեն հինգերորդ նման հանդիպումն էր, որի ընթացքում զգացվել են թե՛ կարոտն ու ջերմությունը, թե՛ կուտակված ցավն ու չլուծված խնդիրների ծանրությունը։

Հակոբյանի փոխանցմամբ՝ քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել են գործող սոցիալական ծրագրերը, որոնք, նրա գնահատմամբ, չեն համապատասխանում մարդկանց իրական կարիքներին և կտրված են առօրյա կյանքից։ Նա նշել է, որ Գյումրիում բնակվող արցախցիների առաջնային խնդիրները շարունակում են մնալ բնակարանի և աշխատանքի հարցերը, իսկ փոքր ընտանիքների համար ստեղծված պայմանները փաստացի լուծում չեն առաջարկում։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր բնակավայրում իրական կարիքների գնահատում և մշտադիտարկում իրականացնել, որպեսզի բնակարանաշինական ծրագրերը հիմնված լինեն մարդկանց կոնկրետ պահանջների վրա, ոչ թե ձևական հաշվետվությունների։ Նրա համոզմամբ՝ միայն այս կերպ հնարավոր կլինի մարդկանց ապահովել արժանապատիվ կենսապայմաններով։

Անդրադառնալով իշխանությունների վերջին նախաձեռնություններին՝ Հակոբյանը դրանք գնահատել է որպես ցուցադրական և անարդյունավետ քայլեր՝ պնդելով, որ առաջարկվող լուծումները չեն նպաստելու ոչ սոցիալական խնդիրների հաղթահարմանը, ոչ էլ արցախցիների իրավունքների պաշտպանությանը։ Նրա կարծիքով՝ դրանք ավելի շատ պոպուլիստական բնույթ ունեն։

«Վերջերս նիկոլների կազմակերպած «հանդիպում-շոուի» ընթացքում հնչած «լուծումները» ոչինչ չեն փոխելու։ Ոչ սոցիալական խնդիրների լուծման մեջ, ոչ էլ մեր իրավունքների պաշտպանության հարցում։
Դա հերթական պոպուլիզմն է»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբ Ադրբեջանի տաղավարի դիմաց հայերեն ասմունքեց, լքեցին այն

Երբ Ադրբեջանի տաղավարի դիմաց հայերեն ասմունքեց, լքեցին այն Mon, 23 Mar 2026 15:45:54 +0400 Բելառուսի…

16 րոպե ago

ԱՄՆ-ում կոչ են հեռացնել Թրամփին՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով

ԱՄՆ-ում կոչ են հեռացնել Թրամփին՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով Mon, 23 Mar 2026 15:30:47 +0400…

31 րոպե ago

«Քարաքոս» օպերացիան կամ ուղեցույց ընտրություններով տարվածներին

«Քարաքոս» օպերացիան կամ ուղեցույց ընտրություններով տարվածներին Mon, 23 Mar 2026 15:27:24 +0400 «Քարաքոս» օպերացիան կամ…

34 րոպե ago

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպեցի Բագրատ Սրբազանին․ Տիգրան Աբրահամյան

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպեցի Բագրատ Սրբազանին․ Տիգրան Աբրահամյան Mon, 23 Mar 2026 15:25:04 +0400 «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում…

37 րոպե ago

Ֆասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել

Ֆասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել Mon, 23 Mar 2026 15:15:39…

46 րոպե ago

#Ուղիղ․ «Տաշիր Կապիտալն» ընդդեմ ՀԾԿՀ-ի. Դատական նիստ

#Ուղիղ․ «Տաշիր Կապիտալն» ընդդեմ ՀԾԿՀ-ի. Դատական նիստ Mon, 23 Mar 2026 15:13:51 +0400 Latest news…

48 րոպե ago