Հայտնի է՝ երբ կբացվի հայ-թուրքական սահմանը․ ԶԼՄ

Հայտնի է՝ երբ կբացվի հայ-թուրքական սահմանը․ ԶԼՄ

Mon, 23 Mar 2026 12:00:40 +0400


Թուրքական «Yeşiligdir» լրատվամիջոցը նյութ է հրապարակել «Ե՞րբ է բացվելու Հայաստանի հետ անցակետը» վերնագրով։ Նշվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրից հետո սահմանների բացումը եղել է օրակարգում, և չնայած երկու երկրներն էլ պատրաստել են իրենց մաքսային շենքերը բացման համար, գործընթացը դեռևս ավարտված չէ։

Ինչպես հաղորդում է Ermenihaber-y, ըստ կայքի՝ թեև տեղի պաշտոնյաները հստակ տեղեկատվություն չունեն բացման ամսաթվի վերաբերյալ, որը փոխադարձաբար կհամաձայնեցվի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, նշվել է, որ որոշումը կկայացնի Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և կառավարությունը։ Ըստ տեղեկությունների՝ Ալիջան սահմանային անցակետի բացումը նախատեսված է Հայաստանում հունիսին կայանալիք ընտրություններից առաջ, սակայն հստակ ամսաթիվ դեռևս չի հայտարարվել։

Ըստ աղբյուրի՝ Ալիջանի սահմանային անցակետի բացումը, որը Հայաստանի համար դեպի Եվրոպա ամենակարևոր դարպասներից մեկն է, կխթանի տնտեսական գործունեությունը Թուրքիայի արևելյան նահանգներում և կնպաստի Հայաստանի տնտեսությանը։ Բացի այդ ընդգծվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև, հատկապես էներգետիկայի, ինչպես նաև տարբեր այլ ոլորտներում, արդեն իրականացվել են համագործակցություններ։ Այս բոլոր զարգացումների լույսի ներքո, ըստ կայքի՝ անհրաժեշտ է անցյալը թողնել ետևում և միևնույն աշխարհագրությունը կիսող հասարակությունների կողմից որդեգրել ավելի կառուցողական և խաղաղ դիրքորոշում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են

Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են Wed, 28 Oct 2026 15:33:52…

10 րոպե ago

«Չքվի՛ր, Ռուսաստան», չեխերը՝ Սլովակիայի վարչապետին

«Չքվի՛ր, Ռուսաստան», չեխերը՝ Սլովակիայի վարչապետին Wed, 28 Oct 2026 15:30:29 +0400 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն…

13 րոպե ago

Ալիևը ակտիվացել է, շարունակում է ատելություն քարոզել հայերի նկատմամբ

Ալիևը ակտիվացել է, շարունակում է ատելություն քարոզել հայերի նկատմամբ Wed, 28 Oct 2026 15:27:01 +0400…

16 րոպե ago

Ադրբեջանի դեմ ջախջախիչ հաղթանակ տարաք, հիմա անցել եք մե՞զ․․․

Ադրբեջանի դեմ ջախջախիչ հաղթանակ տարաք, հիմա անցել եք մե՞զ․․․ Wed, 28 Oct 2026 15:15:30 +0400…

28 րոպե ago

Արյունալի վթարից տասնյակ մարդ են զոհվել

Արյունալի վթարից տասնյակ մարդ են զոհվել Wed, 28 Oct 2026 15:00:29 +0400 Իսպանիայի կենտրոնական հատվածում…

43 րոպե ago

Բարձրաձայն ծիծաղում եմ

Բարձրաձայն ծիծաղում եմ Wed, 28 Oct 2026 14:46:34 +0400 Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում կարող է հայտնվել…

57 րոպե ago