ԱՄՆ-ում կոչ են հեռացնել Թրամփին՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով
Mon, 23 Mar 2026 15:30:47 +0400

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը կտրուկ քննադատե էլ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին և Մերձավոր Արևելքում նրա քաղաքականությունը՝ կոչ անելով երկրում «ռեժիմի փոփոխության»։
Ջեֆրիսի խոսքով՝ վարչակազմի գործողությունները բացասական հետևանքներ են ունեցել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակով։
«Դոնալդ Թրամփը և հանրապետական ծայրահեղականները Մերձավոր Արևելքում անխոհեմ, կամայական պատերազմ են սկսել։ Բենզինի գները կտրուկ աճել են, միլիարդներ են վատնվում, իսկ մեր երկիրը դարձել է պակաս անվտանգ։ Մեզ անհրաժեշտ է ռեժիմի փոփոխություն Ամերիկայում», – ասել է նա։
Ի պատասխան՝ Դոնալդ Թրամփը հակադարձել և թիրախավորել է Դեմոկրատական կուսակցությանը՝ կտրուկ սրելով իր հռետորաբանությունը։
«Իրանի անկումից ի վեր Ամերիկայի ամենամեծ թշնամին դարձել են ցավալիորեն անգործունակ դեմոկրատական ձախակողմյանները», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր