Իրանի հետ գործարքը հնարավոր է կնքվի հանգստյան օրերին․ Թրամփ
Fri, 17 Apr 2026 18:00:54 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանից Լաս-Վեգաս մեկնելուց առաջ, Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ բավականին հուսադրող հայտարարություններ է արել, կապված Իրանական էսկալացիայի հնարավոր կարգավորման հետ։ Նախագահ Թրամփը մասնավորապես ասել է, որ ներկայումս ունի շատ լավ հարաբերություններ Իրանի հետ՝ որքան էլ դրան հավատալը կարող է դժվար լինել։ Այդ «լավ հարաբերութությունները» նա համարել է արդյունք չորս շաբաթ տեւած ռմբակոծումների եւ ծովային այն բլոկադայի, որը ներկայումս Միացյալ Նահանգները հաստատել է Իրանի նկատմամբ։
Թրամփը կարծիք է հայտնել, որ հնարավոր է, որ բլոկադան ավելի մեծ էֆեկտ է ունեցել, քան ռազմական գործողությունները։ Խոսելով այն մասին, թե երբ է հնարավոր, որ կնքվի հակամարտության կարգավորման համաձայնություն Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ, նախագահ Թրամփն ասել է, որ դա կարող է լինել առաջիկա հանգստյան օրերին նաեւ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր