Շուտով կտեսնենք․ ԱՄՆ-ն և Իրանը փոխանակվել են նոր սպառնալիքներով
Mon, 23 Mar 2026 17:00:58 +0400

Իրանի զինված ուժերը «համարժեքորեն կարձագանքեն» Միացյալ Նահանգների կողմից ցանկացած հարձակման կամ սպառնալիքի, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։
«Մենք վճռականորեն ենք տրամադրված ցանկացած սպառնալիքի արձագանքել այնպիսի մակարդակով, որը կստեղծի զսպող հավասարակշռություն։ Միացյալ Նահանգները չգիտի մեր հնարավորությունների մասին, բայց նրանք անպայման կտեսնեն դրանք մարտադաշտում», – հայտարարության մի հատված մեջբերում է Fars լրատվական գործակալությունը։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ «իրանյան էլեկտրացանցի վրա ցանկացած հարձակում կհանգեցնի պատասխան միջոցառումների Իսրայելում և տարածաշրջանային երկրներում ամերիկյան ռազմաբազաներին էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրակայանների դեմ»։
«Եթե դուք անջատեք էլեկտրաէներգիան, մենք նույնպես կանջատենք էլեկտրաէներգիան», – ասվում է տեքստում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը չի ուշացել․ «Շուտով դուք կիմանաք, թե ինչ կլինի էլեկտրակայանների վերաբերյալ վերջնագրի հետ կապված։ Արդյունքը շատ լավ կլինի։ Իրանը լիովին կոչնչացվի, և այս ծրագիրը կատարյալ կաշխատի»։ Թրամփն այս հայտարարությունն արել է իսրայելական Channel 13 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Թրամփը Իրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը բացելու համար և զգուշացրել, որ եթե Թեհրանը հրաժարվի, ԱՄՆ-ն կոչնչացնի երկրի մի քանի էլեկտրակայաններ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր