Երեքշաբթի , 24 Մարտի 2026

Նիկոլը ինչքան շատ դուրս գա ու խոսի, «Ուժեղ Հայաստանի» օգուտն է․․․

Նիկոլը ինչքան շատ դուրս գա ու խոսի, «Ուժեղ Հայաստանի» օգուտն է․․․

Mon, 23 Mar 2026 17:15:55 +0400


Փաշինյանը «Ուժեղ տղերք» ասելով՝ գիտեք՝ որ ուժին նկատի ունի։ Երեկվա մետրոյի խայտառակությունից հետո էլի «Ուժեղ Հայաստանին»-ին է հիշել, հաշվի չառնելով, որ իր յուրաքանչյուր թատրոն ծառայում է «Ուժեղ Հայաստան»-ի ռազմավարությանը։ Ինքը, մեկ է, խայտառակված է, փորձում է համակրանք վայելող ուժերին էլ ներքաշել տիղմի մեջ։ Գրում է․ « «Ուժեղ տղերք» դուք կարող ա՞ կենսաբանությունից եք ուժեղ․ քարաքոսը միրգ ա՞, թե՞ կենդանի»։ Այս արտահայտությունը չի վերաբերում կենսաբանությանը. այն ավելի շատ քաղաքական սարկազմ է, որը ծովում խեղդվողի արձակած ճիչի է նման․ «Ես դեռ այստեղ եմ, կամ»:

Ժողովրդական այսպիսի մի ասացվածք կա՝ ասում են տնազ, ու՞ր ես գնում։ Ասում է՝ գնում եմ տնազ անելու։ Հիմա Փաշինյանն է։ Իրեն վաղուց է արդեն տնազ դարձրել, էլ էդ խոր փոսից չի կարող դուրս գալ։ Ամեն դուրս գալը մի նոր տնազ է։ Ընդհանրացնում եմ հանրային իրական արձագանքները, որի բովանդակությունն է՝ քեզ տնազ ես սարքել, գոնե երկիրը խնայիր։ Իր կազմակերպած թատրոններին չեմ անդրադառնում, ոչ էլ սերիալային դերերին ու դերաբաշխումներին։

«Ուժեղ Հայաստան»-ը ճիշտ տակտիկա է բռնել, կարծում եմ կշարունակի․ ինքը եթե նախընտրական գործ էլ չանի, Նիկոլ Փաշինյանի արածը հերիք է, որ նախընտրական ձայների իր տոկոսը օր օրի ավելանա։ Օրը մի խայտառակություն, օրը մի թատրոն։ Փաշինյանի թիմը այլևս քաղաքական պրոյեկտ չէ, այլ թատրոն՝ սեփական իշխանությունը պաշտպանելու համար։

Հասարակական արձագանքները նույնպես ուղիղ քաղաքական և մշակութային հուշումներ են պարունակում. օգտատերերից մեկը գրում է. «Քարաքոսը քո նման բույս է, որը պիտանի չէ ոչ բնությանը, ոչ էլ հանրությանը»։ Ամենամեղմ գրառումն եմ տեղադրում։ Օգտատիրոջն ասեմ, որ քարաքոսը ցուրտ երկրներում որպես կերակուր է ծառայում մարդկանց ու կենդանիների համար։ Փաշինյանը երևի մտածում է՝ ցուրտ երկրներում շարունակել իր գոյաբանությունը ու իր ասածը ոչ թե սարկազմ է, այլ ֆիզիկական գոյության երաշխիք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Քարաքոս» օպերացիան կամ ուղեցույց ընտրություններով տարվածներին

«Քարաքոս» օպերացիան կամ ուղեցույց ընտրություններով տարվածներին Mon, 23 Mar 2026 15:27:24 +0400 «Քարաքոս» օպերացիան կամ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով