Ինչքան գումար է կորցրել ավտոարդյունաբերությունը վերջին շրջանում
Mon, 23 Mar 2026 19:30:47 +0400
Ավտոարդյունաբերությունը համաշխարհային մակարդակով վերջին շրջանում կորցրել է ոչ պակաս, քան 75 միլիարդ դոլար։ այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Պատճառը ոլորտում տեղի ունեցող տրանսֆորմացիաներն են։ Մասնավորապես՝ այնպիսի հայտնի ավտոարռադրողներ, ինչպիսիք են՝ Honda, Bentley, Lotus, Audi, Porsche, Mercedes-Benz, Ford, Stellantis, Volvo, Rolls-Royce, Lamborghini եւ Ferrari ընկերությունները, փոխել են իրենց մոտեցումը էլեկտրամեքենաների արտադրության հարցում՝ կրճատելով կամ հրաժարվելով այդ ոլորտում իրենց դրած նպատակներից։
Դա իրականացրել են այն պատճառով, որ շուկայում պահպանվում են ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաների մեծ պահանջարկը եւ նաեւ՝ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում սառեցվել են էլեկտրամեքենաների արտադրության համար նախատեսված աջակցման ծրագրերը։ Ռազմավարական նպատակների փոփոխությունը միայն Honda ընկերության վրա կարող է նստել 16 միլիարդ դոլար, նշված է հոդվածում։