Միացյալ Նահանգներն այլեւս բարի չէ եւ կանխատեսելի չէ․ տեսակետ
Mon, 23 Mar 2026 20:30:44 +0400

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթուբը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փոխել է արտաքին քաղաքական իր կուրսը։ Դադարել է լինել բարեհոգի հեգեմոն եւ դարձել է ավելի անկանխատեսելի։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։ «Կարծում եմ, որ ներկայումս ամերիկյան արտաքին քաղաքականությունը փոխվել է։ Եւ տարբերությունն այն է, որ հին ժամանակներում Միացյալ Նահանգները բարի հեգեմոն էին։
Սկզբում խորհրդակցում էին դաշնակիցների հետ Լիբիայի, Իրաքի եւ Աֆղանստանի հարցերով, ինչպես նաեւ ձգտում էին, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդն էլ դրական որոշում կայացներ։ Իսկ եթե դա անել չէր հաջողվում, ապա դաշնակիցների հետ մնում էր նույն գծի մեջ։ Իրանի դեմ գործողությունը Միացյալ Նահանգները սկսել է իրականացնել Իսրայելի հետ՝ առանց դաշնակիցներին իրազեկելու։ Հարցին, թե այժմ ինչպիսի հեգեմոն է Միացյալ Նահանգները՝ Ֆինլանդիայի նախագահը ասել է, որ հատկորոշիչներ չի կիրառի, սակայն կարող է ասել, որ այն դեռեւս ուժեղ է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր