Պարզվել է զինծառայողի մահվան պատճառը

Պարզվել է զինծառայողի մահվան պատճառը

Mon, 23 Mar 2026 21:37:48 +0400


ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորը 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում չի իրականացրել հիվանդի մոտ առկա ախտաբանության լիարժեք և համապատասխան գնահատում, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կանխել բարդությունների առաջացումը:

Մասնավորապես՝ չհայտնաբերված երիկամային համակարգի ախտահարումները, երկարատև թոքային պաթոլոգիայի վատթարացումը և անարդյունավետ բուժումները զինծառայողի մոտ հանգեցրել են Վեգեների համախտանիշի ուշացած ախտորոշմանը:

Այնուհետև, հիվանդն ուշացած տեղափոխվել է այլ բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ հիվանդության արդեն տերմինալ փուլում հաստատվել է «Վեգեների գրանուլեմատոզ» ախտաբանական պրոցեսը, ինչն էլ հանգեցրել է զինծառայողի մահվան:

Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Ես տեսա հեռացող Փաշինյանին, որը փորձում էր երաշխիքներ ստանալ

«Հրապարակ». Ես տեսա հեռացող Փաշինյանին, որը փորձում էր երաշխիքներ ստանալ Fri, 20 Nov 2026 12:15:05…

9 րոպե ago

Ինչպես է Փաշինյանը գովում Սամվել Կարապետյանին․ ձայնագրություն

Ինչպես է Փաշինյանը գովում Սամվել Կարապետյանին․ ձայնագրություն Fri, 20 Nov 2026 12:14:38 +0400 Latest news…

9 րոպե ago

Հիմա պատասխանեմ քեզ, Նիկոլ Փաշինյան

Հիմա պատասխանեմ քեզ, Նիկոլ Փաշինյան Fri, 20 Nov 2026 11:58:02 +0400 ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՓԱԽԱԾՆԵՐԸ՝ ԸՍՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ……

26 րոպե ago

Ընտրություններից հետո քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումները նոր թափ են ստանում․ զեկույց

Ընտրություններից հետո քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումները նոր թափ են ստանում․ զեկույց Fri, 20 Nov 2026…

36 րոպե ago

«Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են

«Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Fri, 20 Nov 2026 11:45:01 +0400…

39 րոպե ago

Չէ՜, պարոն Փաշինյան, պատմությունը ձեզ այլ գնահատական է տալու

Չէ՜, պարոն Փաշինյան, պատմությունը ձեզ այլ գնահատական է տալու Fri, 20 Nov 2026 11:42:37 +0400…

41 րոպե ago